ՌԴ-ն աշխատում է Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ ու Մոսկվայում ակնկալում են բարձր մակարդակի արդյունավետ շփումներ Հայաստանի հետ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովին հայտարարել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ինչպես և նախկինում, չենք խուսափում հայ-ադրբեջանական կարգավորմանը բոլոր ուղղություններով աջակցելուց»,- նշել է նա։