Սիրիայում ահաբեկիչների դեմ անհրաժեշտ է համատեղ, վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել. Իրանի ԱԳՆ
Սիրիայում ահաբեկիչների դեմ անհրաժեշտ է համատեղ, վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով վերջին օրերին սիրիական Հալեպ և Իդլիբ քաղաքների մերձակայքում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվությունից հետո Իրանը կոչ է անում վճռական, համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը ողջ տարածաշրջանում», – հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: