Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ. Գալուզին
Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ Մոսկվայում ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումների շրջանակում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ։
«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև Մոսկվայում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով՝ դեկտեմբերյան առաջիկա իրադարձությունների շրջանակներում»,-ասել է նա։
Գալուզինի խոսքով Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմակողմ երկխոսությունը։