Հալեպում ստեղծված իրավիճակը ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ. Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իրավիճակը Հալեպում ստեղծված իրավիճակն անվանել է «ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կողմնակից ենք, որ սիրիական իշխանությունները արագ վերականգնեն կարգուկանոնը այս տարածքում և սահմանադրական կարգը», - ասել է Պեսկովը։
Նախօրեին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սիրիական զինված ուժերը պատասխանել են Հալեպ և Իդլիբ նահանգներում իրականացված ահաբեկչական հարձակմանը։ Զինյալները մեծ կորուստներ են կրել և՛ տեխնիկայի, և՛ կենդանի ուժի շրջանում։