ՊՆ-ում էլի «բառդակ» է․ շուրջ 100 բժիշկ չորս տարի է՝ զորակոչվել է «ֆեյք» ծառայության ու մինչ օրս չի զորացրվում․ Mediahub

Mediahub.am-ը գրում է․

Պաշտպանության նախարարությունը չորս տարի է՝ ոչ մի կերպ չի կարողանում կամ չի ցանկանում զորացրել այն շուրջ 100 բժիշկներին, որոնց զորակոչել էին ծառայության դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ու նրանք մինչև հիմա դեռ ծառայության են, այսպես ասած՝ «պոստ են պահում»։

Բանն այն է, որ այն ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով հանրապետության մի շարք բուժհաստատություններ պետք է վերածվեին զինվորական հոսպիտալների, նշանակվեին հրամանատարներ, և բժիշկներին էլ զորակոչեին այդ հոսպիտալներում իրենց կոնկրետ անձանց հրամանատարության ներքո ծառայություն իրականացնելու։ Բայց հիվանդանոցները հոսպիտալ չդարձան, հրամանատարներ չնշանակվեցին, իսկ, ահա, բժիշկները, որոնց թիվը, մեր տեղեկություններով, մոտ 100 է, թղթի վրա զորակոչվեցին ծառայության ու մինչև հիմա չեն զորացրվում։ Իսկ զորացրվելու դեպքում նրանք պետք է նաև իրենց ծառայության դիմաց օրենքով հասանելիք վարձատրությունն էլ ստանան, որը մինչ օրս չեն ստացել։

Այս թեմային մենք մոտ երկու տարի առաջ էլի էինք անդրադարձել, և այն ժամանակ ՊՆ-ից ասել էին, թե ուսումնասիրում են թեման, ինչ-որ ծառայողական քննություն պետք է նշանակեն և այլն, կարճ ասած՝ ցրել էին ու մինչ օրս ոչ մի բան չեն արել։ Հիմա էլ չեն անում։ Մեզ հասկացրին ՊՆ-ից, որ Սուրեն Պապիկյանն այս հարցի հետ կապ չունի, այլ կերպ ասած՝ «խեղճ Պապիկյանն ի՞նչ անի, էն նախկիններն են ստոագրել էդ հրամանը», այս դեպքում խոսքը իրենց իշխանության նախկինների, այսինքն՝ Դավիթ Տոնոյանի մասին է, ու հիմա Պապիկյանը չի ուզում կամ չի կարողանում, բայց ավելի շատ՝ չի ուզում զբաղվել այս հարցով և համապատասխան քայլեր ձեռնարկել, որ թղթի վրա «պոստ պահող» բժիշկները վերջապես զորացրվեն։ Կարելի է ասել՝ այս հարցում ևս բանակում «բառդակ» վիճակ է, չնայած իրենք շատ են նեղվում այդ բառից՝ մոռանալով և մոռացության մատնելով, իհարկե, իրենց ղեկավարած բանակում Ազատի զորամասի ողբերգական դեպքը, որը հենց «բառդակի» և վատ կառավարման հետևանք էր։

Հիմա սա էլ վարչական ու կազմակերպչական բնույթի բառդակի մասին է խոսում, որ չորս տարի է՝ մարդկանց օրենքով զորակոչել են ծառայության ու մինչ օրս չեն զորացրում, չեն էլ իմանում՝ ինչպես զորացրեն, ում վրա այս մեղքը բարդեն, գուցե չեն ցանկանում նաև օրենքով հասանելիք աշխատավարձը վճարեն, դրա համար մատը մատին չեն խփում, որ այս հարցը լուծեն։ Ու չեն մտածում, որ մի օր իրենց փոխարեն մեկ ուրիշը կգա, կուսումնասիրի և կսկսի զբաղվել այս հարցով՝ դրանից բխող իրավական հետևանքներով;

Ինչևէ, մենք դիմեցինք ՊՆ-ին՝ պահանջելով հստակ պարզաբանում այս հարցով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը «պոստ պահող» բժիշկներին վերջապես զորացրելու հարցում, և ՊՆ-ի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տևական ժամանակ տանել-բերելուց, խոստանալ-չպատասխանելուց հետո վերջապես այսպիսի պատասխան փոխանցեց մեզ․ «Ձեր բարձրացրած հարցի առնչությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ կանցկացվի ծառայողական քննություն-ուսումնասիրություն, որի արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»։

Փաստորեն, չորս տարի անց նոր միայն, մեր բարձրացրած աղմուկից հետո պաշտպանության նախարարը որոշում է մատը մատին խփել և ծառայողական քննություն անցկացնել։ Այսինքն, եթե մենք այս հարցով չդիմեինք, որևէ մեկի մտքով ոչ էլ կանցներ զբաղվել այս հարցով։ Ու քանի որ մեր պետական գերատեսչություններն ու դրանց ղեկավարները սովորություն ունեն ծառայողական քննություն հայտարարել և տարիներով գործը թթվեցնել դարակներում՝ այդպես էլ որևէ արդյունքի մասին չտեղեկացնելով, մենք հետևողական կլինենք այս հարցում, որ անպայման ստանանք ծառայողական քննության արդյունքներն ու ամենակարևորը՝ ստանանք լուծում այս հարցին, որ շուրջ 100 բժիշկներ վերջապես զորացրվեն իրենց ֆեյք ծառայությունից։ Իսկ մինչ այս նախ կճշտենք՝ սկսե՞լ են, արդյոք, ծառայողական քննությունը, թե՞ ՊՆ-ի խոսնակն այս պատասխանը տվեց զուտ ցրելու համար թեման, որ մտածենք՝ զբաղվում են այս հարցով։

Վահե Մակարյան

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Արտյոմ Խաչատրյանը ռուս բարձրաստիճան պաշտոնյաների առաջ խայտառակեց Գուրգեն Արսենյանին (video) Ռուսաստանը կարող է և պետք է ամեն ինչ անի Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձի համար․ Գրիգորյանց (video) Առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի․ Պետդումայի փոխնախագահ (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Բաքվի բանտերում խոշտանգով Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի մասին (video) ԼՂՀ բնակիչների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը պետք է պարզեցվի. նախկին օմբուդսմեն Վրաստանի վարչապետը երկրում ԵՄ դեսպանին սպառնացել է Լա՛վ լսեք՝ես եմ հիմք դրել՝ Ռուսաստանից էժան զենք գնելուն, հիմա ու՞մից եք գնում, ու՞ր են փողերը գնում (video) Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար Երբ կբացվի Լարսը. Հայտնում է Վահե Հակոբյանը Դուք եք ստեղծել այս իրավիճակը, հիմա էլ չեք իմանում ինչ անել․ արցախցին՝ փոխնախարարին (video) Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Նախկին գլխավոր դատախազի գործով հարցաքննվում են վկաները Տղայական հարաբերություններին վերջ տվե՛ք․ ՀՀ-ին չեն թողնի ՀԱՊԿ-ից դուրս գալ․ գեներալ Տեր-Գրիգորյանց (video) Արևմուտքի ռումբերը պայթում են բոլոր տեղերում․ ՌԴ փոխարտգործնախարարի զգուշացումը՝ Փաշինյանին (video) Սա ի՞նչ է․ պատկերացնու՞մ եք՝ որքան վիրավորական է․ ինչ է նշանակում արցախցին որ երկրի քաղաքացի է (video) «Վրացական երազանք»-ը ԵՄ դեսպանին մեղադրել է Կոբախիձեի հայտարարությունից հետո ապատեղեկատվություն տարածելու մեջ Այսօր երեկոյան ՔՊ խմբակցությունը նիստ կանի #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, ես քեզ հարց չունեմ, դու դատվելու ես… Էլեանորա Մանանդյան (video) Ռուսական մամուլում լռում են Բաքվի կողմից զոհվածների հուշարձանների ոչնչացման մասին․ Բաղրամյանի թոռ (video) Ինչ են պատրաստվում անել. Ինչպես կլուծեն հարցը Ինչու արցախցիները չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ «Թոխմախի Մհերի» որդուն պատկանող տարածքը, ստեղծագործական և մարզական ՀԿ-ների տարածքները՝ կռվախնձոր․ երկու տարում դատախազությունն 82 հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև հաղթական ավարտ, այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ ծաղրո՞ւմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am