Լարսի ճանապարհը դեռ փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի տարածաշրջանի և Սևանի ՃՈ հենակետից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին. եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: