Գլուխգովանությունը՝ ՔՊ-ում
Համացանցը երկրորդ օրն է՝ ծաղրում է նախկին ՔՊ-ական, երիտասարդ դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը դատական մեկ նիստի ընթացքում բազմաթիվ անգամներ հարկ է համարել գոռգոռալ, որ ինքը ամենահայրենասերն է։
Թեև համացանցը քննարկում է նախկին ՔՊ-ականի գլուխգովանությունը, սակայն նշենք, որ այս իշխանական թիմում նա այդ առումով բացառիկ չէ։
Օրինակ վերջերս մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր ԱԺ-ում հատուկ ընդգծում, որ ինքը Հայաստանի լավագույն երիտսարդ գիտնականն է, անմրցելի։
Մանասյանից առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր շեշտում, որ ինքը լավ նախարար է։
Դե իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ իրեն համեմատել է Հիսուսի հետ։
Գլուխգովանության վերաբերյալ ուշագրավ հատվածները՝ տեսանյութում։