Սերբիայում ապաստարաններ են պատրաստում
Սերբիան պետք է ուժեղացնի իր բանակը և պատրաստի ռմբապաստարաններ՝ միջուկային պատերազմի հնարավոր վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը TV Pink-ին։
«Այս պահին մենք լրիվ անպատրաստ ենք։ Ապաստարաններում ունենք 257 հազար տեղ։ Մենք պետք է վերակառուցենք ենթակառուցվածքը՝ 1,5 միլիոն մարդկանց տեղավորելու համար»,- ասել է Վուչիչը։