Վրաստանում ցույցերի ժամանակ ԶԼՄ-ների շուրջ 20 ներկայացուցիչ է վիրավորվել
Գիշերը Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների գործողություններից տուժել են լրատվամիջոցների ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ։ Այս մասին ասվում է Վրաստանի մեդիա- օմբուդսմենի հայտարարության մեջ։
«Մեդիա-օմբուդսմենի տվյալներով՝ նոյեմբերի 28-29-ը Ռուսթավելի պողոտայում դիմակավորված հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները դիտավորյալ վնասել են ավելի քան 20 լրագրողների և օպերատորների»,- հայտնել են գրասենյակից։