Թբիլիսիում 16 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ակցիայի 16 մասնակից է ձերբակալվել։
Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ իրավապահներից: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։