23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ վերջինիս գրպաներում հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված թվով 23 փաթեթ՝ 42.88 գրամ ընդհանուր քաշով:
Երիտասարդի բանավոր հայտարարությամբ՝ իր մոտից հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքից՝ իրացնելու նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված տղամարդը ձերբակալվել է։

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածներից վերցված նմուշները եղել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։
Ձեռք բերված փաստերի հիման վրա նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ, սակայն, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով՝ համակցված 500.000 ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցի հետ:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Բաքվի բանտերում խոշտանգով Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի մասին (video) ԼՂՀ բնակիչների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը պետք է պարզեցվի. նախկին օմբուդսմեն Վրաստանի վարչապետը երկրում ԵՄ դեսպանին սպառնացել է Լա՛վ լսեք՝ես եմ հիմք դրել՝ Ռուսաստանից էժան զենք գնելուն, հիմա ու՞մից եք գնում, ու՞ր են փողերը գնում (video) Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար Երբ կբացվի Լարսը. Հայտնում է Վահե Հակոբյանը Դուք եք ստեղծել այս իրավիճակը, հիմա էլ չեք իմանում ինչ անել․ արցախցին՝ փոխնախարարին (video) Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Նախկին գլխավոր դատախազի գործով հարցաքննվում են վկաները Տղայական հարաբերություններին վերջ տվե՛ք․ ՀՀ-ին չեն թողնի ՀԱՊԿ-ից դուրս գալ․ գեներալ Տեր-Գրիգորյանց (video) Արևմուտքի ռումբերը պայթում են բոլոր տեղերում․ ՌԴ փոխարտգործնախարարի զգուշացումը՝ Փաշինյանին (video) Սա ի՞նչ է․ պատկերացնու՞մ եք՝ որքան վիրավորական է․ ինչ է նշանակում արցախցին որ երկրի քաղաքացի է (video) «Վրացական երազանք»-ը ԵՄ դեսպանին մեղադրել է Կոբախիձեի հայտարարությունից հետո ապատեղեկատվություն տարածելու մեջ Այսօր երեկոյան ՔՊ խմբակցությունը նիստ կանի #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, ես քեզ հարց չունեմ, դու դատվելու ես… Էլեանորա Մանանդյան (video) Ռուսական մամուլում լռում են Բաքվի կողմից զոհվածների հուշարձանների ոչնչացման մասին․ Բաղրամյանի թոռ (video) Ինչ են պատրաստվում անել. Ինչպես կլուծեն հարցը Ինչու արցախցիները չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ «Թոխմախի Մհերի» որդուն պատկանող տարածքը, ստեղծագործական և մարզական ՀԿ-ների տարածքները՝ կռվախնձոր․ երկու տարում դատախազությունն 82 հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև հաղթական ավարտ, այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ ծաղրո՞ւմ է ՌԴ-ն աշխատում է Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ Սիրիայում ահաբեկիչների դեմ անհրաժեշտ է համատեղ, վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել. Իրանի ԱԳՆ ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am