Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Հովիկ Աղազարյանին հեռացնելու կամ մանդատից զրկելու պրոցեսներ չկան, «Փաստինֆո»-ին ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Չեմ կարծում, որ խմբակցությունը կարող է նման քայլի գնալ։ Աղազարյանն էլ ժամանակ է խնդրել, կարծում եմ՝ մոտ ժամանակահատվածում կարձագանքի վարչապետի խնդրանքին»,- նշել է Մելքոնյանը։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել էր՝ խնդրել է ՔՊ-ական պատգամավորներ Աղազարյանին ու Զեյնալյանին՝ վայր դնել մանդատը։ Զեյնալյանն անմիջապես արձագանքել էր ու վայր դրել, իսկ Աղազարյանը հայտարարել էր՝ պետք է խորհրդակցի ընկերոջ հետ, ով Ռուսաստանից է, որից հետո՝ որոշում կկայացնի։

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ խմբակցությունում տարբեր մարդիկ տարբեր կերպ եմ մտածում այս հարցի շուրջ․ «Դեմոկրատական երկիր է, մեր մոտ էլ՝ անգամ խմբակցության ներսում, շատ քննադատություններ կան իրար նկատմամբ»։

Դիտարկմանը, թե Աղազարյանն ասում է, որ որոշ գործընկերներ իրեն ճնշում են, որ վայր դնի մանդատը, մյուսներն էլ ճնշում են, որ չդնի, ինքը ո՞ր «կողմից է ճնշում»՝ Մելքոնյանը պատասխանել է, թե Աղազարյանին իրական պատկերն է ներկայացրել, ու ասել, որ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ որոշում կայացնի, իսկ որոշում ամեն դեպքում՝ ինքը պետք է կայացնի․ «Ինքը պետք է որոշի, ոչ մեկը չի կարող իրեն ասի՝ դիր, կամ մի դիր, ինքն է որոշողը»։


Հարցին, թե ինքը կդնե՞ր մանդատը, եթե վարչապետն իրեն «խնդրեր»՝ Մելքոնյանը պատասխանել է. «Անպայման, 5 րոպե էլ չէի մտածի»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
ՊՆ Արմավիրի ուսումնական զորամասի զինվորների գուլպաները ո՞վ է լափել․ Հովսեփ Խուրշուդյան Պուտինը նոր պաշտոնի է նշանակել Արցախում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար Մուրադովին Կարեն Սարուխանյանը՝ իր և Վահագն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Սիրիայում թուրքամետ խմբավորումները գրոհում են Ասադի բանակի դիրքերը Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Անգելա, ների՛ր ինձ. Պուտինը ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար #ՈՒՂԻՂ․ Հարց է մնում՝ ՔՊ-ում «ստրուկների ապստամբություն» կլինի՞․ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա տուժած Գnղnւթյուն՝ Վանաձորում. մշակույթի պալատից տարել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցները ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Թբիլիսիում ցույցերի ժամանակ 43 մարդ է ձերբակալվել Լարսը փակ է բոլոր մեքենաների համար Արա՛, Սևան ես գնում՝ 15-20 մլն․ ծախսում ես, էս ի՞նչ թանկացումների ես գնում․ Չախալյանը՝ Նիկոլին (video) 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում «Արա՛, այ․․․ տո դու վարչապետ չես, դու ուրիշ փեդ ես»․ Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին (video) ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել Բուք, մառախուղ, մերկասառույց․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Նեթանյահուն հրաման է տվել ՑԱԽԱԼ-ին պատրաստվել «լայնամասշտաբ պատերազմի» #ՈՒՂԻՂ. Փաստեր՝ ինչպես է Նիկոլը «ոչնչացնում» հային ու Հայաստան բերում թուրքին. Գնդապետ Հովհաննիսյան (video) Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն առաջ է անցնում իշխող քաղաքական ուժից Ժամանակն է, որ Քոչարյանի գործը քննող դատավորը sms գրի Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am