Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը դեռևս նիստ չի գումարել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցը քննարկելու համար։ Սակայն այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ոչ ուղիղ, բայց հասկացրեց՝ Նազարյանը պիտի հեռանա խմբակցությունից, միևնույն ժամանակ նշեց՝ մանդատը վայր դնելու հարց իրենք չեն բարձրացնելու։

Այս հայտարարությունից հետո MediaHub-ը կապ հաստատեց Նազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է նախատեսում ինքն անել։

«Դեռևս չգիտեմ՝ ինչ պիտի անեմ։ Մտորումների մեջ եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ դեռևս չի խոսել գործընկեր պատգամավորների հետ, չգիտի էլ՝ կխոսի, թե ոչ։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա Գեղամ Նազարյանը նշեց՝ ցանկություն ունի խոսել նրա հետ։

Դիտարկմանը, որ խմբակցության նիստ է լինելու, արդյո՞ք ինքը չի զղջացել իր հայտարարության համար, և այդ մասին չի հայտնելու գործընկերներին, Գեղամ Նազարյանն արձագանքեց՝ ինչի՞ համար պիտի զղջա։

Մեր արձագանքին՝ իր հայտարարության համար, որ ընդդիմությունն այս պահին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չունի, Նազարյանը կտրուկ պատասխանեց՝ ինքը նման բան չի ասել, սխալ է մեկնաբանվում իր խոսքը։

«Դուք լսե՞լ եք իմ խոսքը, թե՞ այդ վերնագիրն եք կարդացել։ Գիտեք չէ՞՝ ես նման բան չեմ ասել։ Բոլորդ, այդ թվում՝ բոլոր, բոլորը, այդ հարցը տալիս են առանց ճշտելու՝ ես դա ասել եմ, թե՝ չէ։ Ես խորհուրդ եմ տալիս՝ դուք ճշտեք, ես նման բան ասել եմ, թե՝ չէ, հետո հարցրեք՝ փոշմանել եմ, թե՝ չէ»,- նշեց նա։

Թեև նրա այդ հայտարարությունը լսել ենք, սակայն, եթե անգամ մենք՝ որպես լրատվամիջոց չենք լսել, կամ լսելուց հետո սխալ ենք ընկալել, ապա ի՞նչ կասի իր ընդդիմադիր գործընկերներին, որոնք, փաստացի, ընկալել են այնպես, ինչպես մենք․ այս հարցին Գեղամ Նազարյանն արձագանքեց՝ ասելով․ «Էդ իրենց պրոբլեմն ա, իմ պրոբլեմը չի։ Մեծ պրոբլեմ կա էս երկրում․ առանց լսելու մարդիկ եզրահանգումներ են անում, որոշումներ են կայացնում։ Տենց ոնց կլինի»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինքը չի՞ ուզում ճշմարտությունը ներկայացնել գործընկերներին, Նազարյանն արձագանքեց՝ չի ուզում, հոդված է գրել «Առավոտ» թերթում, որ «մարդիկ, եթե լսելու հետ խնդիր ունեն, գրավոր լեզվով էլ կարդան»։

Վերջին հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ԱԺ գարնանային նստաշրջանին կտեսնե՞նք իրեն խորհրդարանում, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Չգիտեմ, իսկ ո՞վ գիտի՝ գարնանը ի՞նչ ա լինելու»։

դիտվել է 437 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը՝ միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նոր կառավարությանը Նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է «Դժգույն և դժբախտ» մայթն այլևս հետիոտնի համար չէ Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան ««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է» Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան ՔԿ ղեկավարը նախընտրում է թուրքականը․ Էդգար Ղազարյան Փաշինյանի բախտը բերել է, կարողացել է մայթով քայլել Հայաստանում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը. Հայաստանը շարունակում է գրավված մնալ. Վարուժան Գեղամյան Վահե Հովհաննիսյանն ու փողերի լվացումը. հրապարակումները կուսումնասիրվեն ՀԿԿ-ում Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Ղարաբաղում Երևանի համար Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Պուտին Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը «Էս վիժվածքը սարսափելի բան է պատրաստել, ժողովու՛րդ, ոտքի կանգնեք»․ Մեսրոպ Եղիազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am