Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ «կոռուպցիոն ռիսկեր պարունակող» հրապարակումները կստուգվեն Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀԿԿ-ից։
Հիշեցնենք, որ Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը, խմբի անդամ փաստաբանները հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման: Փաստաբանները նաև տվյալներ են ներկայացրել առերևույթ նախարարին պատկանող ընկերություններին ֆինանսական արտոնություն տրամադրելու, այդպիսի ընկերություններից պետական գնումներ կատարելու և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին։ Փաստաբաններն իրենց բոլոր կասկածները փաստերով ներկայացրեցին նոյեմբերի 26-ին կայացած ասուլիսում։
Մինչ ասուլիսը այս մասին հրապարակումներ կատարել էր «Factor.am» -ը՝ «Ու՞ր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը. նախարարի հայտարարագիրը թերի է» վերտառությամբ։ Դատախազության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 28-ին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչություն դրանում տեղ գտած տեղեկությունները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ ուսումնասիրություն է իրականացվում։
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը