Հատուկ հսկողություն՝ պրոբացիայի շահառուների նկատմամբ
Գործադիրը սահմանել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգ՝ պրոբացիայի շահառուների նկատմամբ, ինչն էլհնարավորություն կտա լուծելու քրեական վարույթի մինչդատական և դատական քննության, ինչպես նաև պատժի կատարման փուլերում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը: Հիմնավորման համաձայն, որոշ երկրներում էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, մյուսներում՝ սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է ծառայության համար: Էլեկտրոնային հսկողության ծառայությունները կարող են իրականացվել թե՛ պետբյուջեի, թե՛ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին:
