Ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո ուղղակի հեռացնել նրան. Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին
Մանդատը թողնելու վերաբերյալ քննարկում ընդհանրապես չի եղել, բայց երբ որ 29 պատգամավորից մեկը կարծիքներ է հայտնում, որ ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման դառնա։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության մասին հարցին։
«Եթե համաձայն չէ, ի վիճակի է նաև լքել ֆրակցիան կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո ուղղակի հեռացնել նրան»,– ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ մոտակա օրերին քննարկելու են այդ հարցը։