Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի խախտման մասին
Իսրայելը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարը խախտվել է։ Իսրայելի հայտարարությունից ժամեր առաջ Լիբանանի անվտանգության ուժերը հայտարարել էին, որ իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող վեց շրջանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև ձեռք բերված հրադադարը, որը պետք է թույլ տա երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակչությանը վերադառնալ իրենց տներ գրեթե 14 ամիս շարունակվող ռազմական գործողություններից հետո։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հրադադարը խախտվել է, երբ որոշ «կասկածյալներ», մի քանիսը՝ մեքենաներով, հասել են Լիբանանի հարավային մի շարք շրջաններ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։