«Ֆեյքազերծման» ջատագովությունից խոսում է ֆեյքերով իշխանության եկածն ու իշխանությունը 6,5 տարի բացառապես ֆեյքով պահածը. Հովասափյանը՝ Փաշինյանի մասին

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօր կառավարության նիստում որոշեցին, որ ՀՀ օրհներգի շարադասությունը պիտի փոխվի, քանի որ «պետական քաղաքականության տրամաբանության» հետ չի խոսում։ Այսինքն, նենց են դասավորում, որ «Թող փողփողի թշնամու դեմ, Թո՛ղ միշտ պանծա Հայաստան»-ը դառնում ա վերջին տող։

 Նայեք՝ ի՞նչ ա ասում․ թե բա՝ «ջրին, սուջուխին ու բաստուրմային ավելի շատ նշանակություն ենք տալիս, քան՝ օրհներգին»։ Ասել եմ ու կասեմ, Նիկոլը բոլորին չափում է սեփական արշինով ու չափանիշներով՝ մոռանալով, որ իրենք են ստամոքսապետության կնքահայրերը։

Մի հետաքրքիր թեմայի էլ անդրադարձավ իր հայտնի «ապապետականության տեսության» շրջանակներում․ պարզվում է, որ օրերս Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցում ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով անվանակոչված դասարանի թեմայի մասին ոչ մի պետական գերատեսչություն տեղյակ չի եղել՝ ո՛չ ՊՆ-ն, ո՛չ, ԳՇ-ն, ո՛չ ՏԿԵ-ն, ո՛չ ԿԳՄՍ-ն, ո՛չ էլ մարզպետարանը։ Մարդիկ որոշել են ու դրել են դպրոցի դասասենյակ են անվանակոչել։

 Նշված դեպքը խոսում է ատերխանա երկրի դասական օրինակ լինելու մասին, երբ աջ ձեռքը չի տիրապետում ձախի արածի մասին։

Բնականաբար հերթական տեսարանը մատուցելու համար մի ահագին դիֆերամբ ձոնեց, ԳՇ պետի տեղակալին նկատողություն տվեց, շեշտեց, թե «դպրոցների պատերը պետք է համապատասխան տեսքն ունենա»։

Հիշեցնեմ, որ «համապատասխան տեսք» ասելով, Նիկոլը նկատի ունի սպիտակ, դատարկ պատերը, որտեղ չպետք է լինեն ազգային հերոսների, պետական ու ռազմական գործիչների, ֆիդայիների, հայ թագավորների նկարները, չպետք է լինեն ազգի ու պետության մասին աֆորիզմներ, քանի որ դա նիկոլական տեսության համաձայն կոչվում է «ապապետականություն» և «պայքար պետականության դեմ»։

Էս ամեն ինչից հետո հասավ «լվա ինքդ»-ներին, մայթերին ժավել ու յուղ ծախողներին, հայտարարեց, թե «մայթերի վրա նման բաներ մի սարքեք՝ պզզցնում է մարդկանց վրա»։

Հանձնարարեց տեսչական մարմիններին թեմայի վերաբերյալ ուսումնասիրություն անել ու հարցն արագ կարգավորել։ Ասել է թե, առաջիկայում նոր ու հետաքրքիր միջադեպերի ենք ականատես լինելու։

Ու էս ամեն ինչի մարազմն ու մեր ողբերգությունը նրանում է, որ «ֆեյքազերծման» ջատագովությունից խոսում է ֆեյքերով իշխանության եկածն ու իշխանությունը 6,5 տարի բացառապես ֆեյքով պահածը, իսկ ապապետականությունից՝ գլխավոր ապապետականը»։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը «Էս վիժվածքը սարսափելի բան է պատրաստել, ժողովու՛րդ, ոտքի կանգնեք»․ Մեսրոպ Եղիազարյան (video) Ռուսաստանը գիշերը 90 հրթիռի և 100 ԱԹՍ-ի կիրառմամբ համալիր հարված է հասցրել Ուկրաինային․ Պուտին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Մի նամակով «նապաստակի պես փախան»․․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀԱՊԿ ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել Ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո ուղղակի հեռացնել նրան. Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին Ես վախենում եմ պատկերացնել՝ ինչ կարող է անել այս կինը․ քաղաքացի (video) Սա իրավաբանության խոշտանգում էր․ Ռոբերտ Քոչարյան Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի խախտման մասին Եթե Գեղամ Նազարյանը փոխել է իր կարծիքը, ուրեմն ի վիճակի է լքել խմբակցությունը․ Ռոբերտ Քոչարյան (video) Աննան հստակ հայտարարել է՝ ինչ է պատրաստվում անել մեր ժողովրդի գլխին․ վաստակավոր արտիստուհի (video) «Ֆեյքազերծման» ջատագովությունից խոսում է ֆեյքերով իշխանության եկածն ու իշխանությունը 6,5 տարի բացառապես ֆեյքով պահածը. Հովասափյանը՝ Փաշինյանի մասին Նաուշնիկները դատական նիստին միացրել էի, որովհետև չեմ պատրաստվում լսել այդ անհեթեթությունը․ Քոչարյան (video) Սիրիացի զինվորականները հակակառավարական ուժերի դեմ մարտեր են մղում Հալեպում և Իդլիբում ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում #ՀԻՄԱ․ Աննայի գրպանում ման եկեք այն՝ ինչ պետք է․ Հովհաննես Շահինյան (video) Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ–ին լիարժեք մասնակցությանը․ գլխավոր քարտուղար Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Դժբախտաբար ես քեզ վստահեցի Նիկո՛լ, բայց գիտե՞ս՝ հիմա քեզ որտեղ պետք ա դնել․ քաղաքացի (video) Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am