ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին
ՀԱՊԿ ղեկավարները հայտարարել են համաշխարհային մասշտաբով նոր հակամարտությունները կանխելու համար համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին:
«Համաշխարհային հակամարտությունները կանխելու համար անհրաժեշտ է հավաքական աշխատել»,- այդ մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նշել են համատեղ հայտարարության մեջ։
Նշվել է, որ ժամանակի բազմաթիվ մարտահրավերներին պատասխաններ գտնելու, նոր հակամարտությունները համաշխարհային մասշտաբով կանխելու համար հավաքական աշխատանքը անհրաժեշտություն է։
«Իրական անվտանգությունը պետք է լինի հավասար և անբաժանելի՝ հաշվի առնելով բոլոր պետությունների շահերը՝ հիմնված միջազգային իրավունքի և կառուցողական համագործակցության սկզբունքների վրա»,- նշել են ՀԱՊԿ երկրների ղեկավարները։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին։