Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օրհներգի փոփոխության նախագծին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Թովմասյանը «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ դիմել են Կառավարությանը։

Առաջարկում են խմբագրել օրհներգի տեքստը․ չորրորդ տունը բարձրացնում են առաջին տնից հետո։ Այդ տարբերակում հիմնը ավարտվում է

«Նայիր նրան` երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան» քառատողով։

«Շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել Հայաստանի Հանրապետության օրհներգի նույն ձևի կատարման։ Չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ։ Երբեմն ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Եթե մենք միջոցառում ենք կազմակերպում, որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին»,- Կառավարության նիստում նշեց վարչապետ Փաշինյանը։

Ըստ նախագծի, այսուհետ ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ ոչ միայն դպրոցներում, այլև մանկապարտեզներում և քոլեջներում պարտադիր կլինի օրհներգի կատարումը։

Ըստ օրենքի գործող տարբերակի՝ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների բացման և փակման ժամանակ է օրհներգը կատարվում։ Առաջարկվում է օրհներգը կատարել նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ։

Նախատեսվող փոփոխությամբ առաջարկում են նաև հանել օրենքի հետեւյալ հատվածը՝ օրհներգի տարբերակը գործում է մինչև նոր օրհներգի տեքստի ու երաժշտության սահմանումը։

Իսկ օրենքով նախատեսված առանձին դեպքերում կառավարությունը կարող է թույլ տալ օգտագործել օրհներգի կարճ տարբերակ։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Նաուշնիկները դատական նիստին միացրել էի, որովհետև չեմ պատրաստվում լսել այդ անհեթեթությունը․ Քոչարյան (video) Սիրիացի զինվորականները հակակառավարական ուժերի դեմ մարտեր են մղում Հալեպում և Իդլիբում ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում #ՀԻՄԱ․ Աննայի գրպանում ման եկեք այն՝ ինչ պետք է․ Հովհաննես Շահինյան (video) Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ–ին լիարժեք մասնակցությանը․ գլխավոր քարտուղար Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Դժբախտաբար ես քեզ վստահեցի Նիկո՛լ, բայց գիտե՞ս՝ հիմա քեզ որտեղ պետք ա դնել․ քաղաքացի (video) Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում. Ստեփան Դանիելյան Կառավարական առանձնատներից՝ ՍԱՏՄ Ձմռանն ամառային անվադողերով երթևեկողները կտուգանվեն ԲԴԽ նախագահ չի ընտրվել Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը. video Որ հայրենասեր լինեիք, Սեյրան Օհանյանին անընդհատ կանգնել չէիք տա․ փաստաբանը՝ «նիկոլածին» դատավորին (video) Կտուգանեն ձմռանն ամառային կոշիկ հագնողներին․․․․ Ռոբերտ Քոչարյանն ու դատավորը վիճեցին․ դատարանում իրավիճակը սրվեց (video) Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am