Ղազախստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծված են. Տոկաև
Ղազախստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծված են։ Այս մասին Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«ՀԱՊԿ-ը պարզապես ռազմական գործընկերություն չէ։ Այն եզակի մեխանիզմ է, որը միավորում է մեր ջանքերն ու ռեսուրսները՝ պաշտպանելու մեր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Որպես ՀԱՊԿ նախագահ՝ Ղազախստանն իր ջանքերը կենտրոնացրել է սերտ փոխգործակցության ամրապնդման հիման վրա երկրներին և ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության, կիբերհարձակումների, անդրազգային հանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում մեր կազմակերպության կարողությունների զարգացմանը։ Ղազախստանի Հանրապետության նախագահության օրոք այդ խնդիրները լուծվել են»,- ասել է Տոկաևը։
Ղազախստանի ղեկավարը հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հանդիպումներ, զորավարժություններ և կանխարգելիչ գործողություններ են անցկացվել, ինչպես նախատեսված էր։ Հավաքական անվտանգության արդի հարցերը բովանդակային քննարկման են ենթարկվել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից, իսկ 2024 թվականի ընթացքում հանդիպումներ են կայացել անվտանգության խորհուրդների քարտուղարների և խորհրդարանների ղեկավարների մակարդակով։