GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել...
Ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 3 տարի առաջ Նիկոլը վստահեցնում էր, որ Հայաստանի «ճիշտ սահմանն» արդեն գծում են և անում են դա GPS համակարգով։
Մեջբերում իր ելույթից. «Սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։
GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո (այդ թվում՝ Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Գորիս-Կապան ճանապարհը և այլն), պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել... Իսկ ամիսներ անց, առանց GPS-ի «սուրբ կոորդինատները» հաշվի առնելու ադրբեջանցիները մտան և առանց գեթ մեկ կրակոցի տնավորվեցին Սև լճի շուրջ։ Շաբաթներ անց հայտնի դարձավ, որ մտել են ոչ միայն Սյունիք, այլև Գեղարքունիքի տարածք...
Անցել է 3 տարի։ «Սահմանի» գեթ մեկ սանտիմետր միջազգայանորեն ընդունելի որևէ փաստաթղթով այդպես էլ դեռ ամրագրած չէ։ Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի»։