Ամենահարուստ առևտրականը Հայաստանում

168․am-ը գրում է․ Մամուլը, հետաքննական լրահոսը ողողված է պետության կարիքների համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումը «մեկ անձից գնումների» եղանակով կատարելու մասին տեղեկություններով։

Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։
Օրենսդրությունը՝ իր բացերով ու սողանցքներով, տալիս է անհրաժեշտության դեպքում «մեկ անձից գնումը» հիմնավորելու հնարավորություններ, ինչն էլ պաշտոնյաներն օգտագործում են պետական փողերն իրենց նախընտրելի «մեկ անձի» միջոցով ծախսելու համար։ Սա Հայաստանում հաստատված ու համակարգային դարձած կոռուպցիայի բազմաթիվ, բայց ամենատարածված դրսևորումներից մեկն է, որն օգտագործելով՝ «ապապետականության դեմ» պայքարող իշխանությունը մսխում է հերոս հարկատուների միջոցները։

Պետական ծախսերի, տնտեսության ու փողերի աշխարհում տարածված այս երևույթը՝ «մեկ անձից գնման» ու դրա միջոցով կոռուպցիոն գումարներ աշխատելու սխեման, միայն առաջին հայացքից է սոսկ բյուրոկրատական արատ։ Իրականում այն ունի շատ խորը քաղաքական սկզբնաղբյուրներ և քաղաքական համակարգի մեծագույն արատի պրոյեկցումն է վարչարարության ու պետական փողերի ծախսման բնագավառում։ Այն տարբերությամբ, որ «մեկ անձից գնման» կոռուպցիոն մեխանիզմը «մեկ անձին վաճառելու» քաղաքական այլասերման հետևանքն է։ Հայաստանի իշխանական համակարգը կառուցված է «մեկ անձին վաճառելու» սկզբունքով։


Իշխանական հիերարխիայում որևէ կարգավիճակ ունենալու համար բոլորը Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են վաճառում. Մեկը՝ արժանապատվություն, երկրորդը՝ ինքնուրույնություն, երրորդը՝ ծառայամտություն, բոլորը միասին՝ հպատակություն։

«Մեկ անձից գնման» ու «մեկ անձին վաճառքի» սխեմաների տարբերությունը տեխնիկական է․ առաջինի դեպքում իրականացվում է անիմաստ թղթաբանությամբ, երկրորդի պարագայում՝ առանց որևէ դավթարի, լուռ համաձայնությամբ, ու ըստ ամենայնի՝ ոչ կանխիկ եղանակով։ Քաղաքակիրթ ու ակադեմիական եզրաբանությամբ՝ դա կոչվում է քաղաքական կոռուպցիա, որն ամենևին պարտադիր չէ, որ դրամական արտահայտություն ունենա։ Քաղաքական կոռուպցիայի այս դրսևորման գինն իշխանությունն է՝ երկրի ներսում, և միջազգային կոռուպցիայով զբաղվելու հնարավորությունը՝ արտաքին հարաբերություններում։

Ներքին կյանքում «մեկ անձին վաճառքի» բանաձևը շատերին հնարավորություն է տալիս օգտագործել «մեկ անձից գնման» սկզբունքը և մոնետիզացնել անփաստաթուղթ առևտրից իրենց հասանելիքը։ Առևտրային այս աներևույթ ցանցում վաճառքի ու գնման խճճված հերթափոխության մեջ վաճառողների մեծ մասը չի էլ հասկանում, որ թիվ մեկ գնորդն իր հերթին՝ զբաղվում է վաճառքով, բայց նրա առևտուրն արդեն աշխարհաքաղաքական շուկայում է, վաճառքի առարկան էլ՝ պետությունը։ Ընդ որում, սա շատ ավելի անշառ ու անվտանգ զբաղմունք է, քան վաճառվող պետությանն ասֆալտ կամ համերգի լուսավորություն վաճառելը։

Վերջինի դեպքում վաճառող «մեկ անձը» կարող է ժամանակ առ ժամանակ բռնվել և զոհաբերվել ներքաղաքական քարոզչությանը, իսկ պետության վաճառքը, որպես կանոն, արժանանում է «կոռուպցիայի դեմ պայքարը» գնահատող միջազգային կառույցների բարձր գնահատականին։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը. video Որ հայրենասեր լինեիք, Սեյրան Օհանյանին անընդհատ կանգնել չէիք տա․ փաստաբանը՝ «նիկոլածին» դատավորին (video) Կտուգանեն ձմռանն ամառային կոշիկ հագնողներին․․․․ Ռոբերտ Քոչարյանն ու դատավորը վիճեցին․ դատարանում իրավիճակը սրվեց (video) Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին Ռուսաստանի միջուկային «հովանոցը» առաջին հերթին տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա․ Շոյգու Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օրհներգի փոփոխության նախագծին Ու՞մ ես ծաղրում, արա՛, այ «տրյապկա»․ հերոսի հայրը՝ դատախազության դիմաց (video) Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկի» համար․ Պուտին ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարում մեծածավալ հետազոտություն է կատարվել․ տեղադրվեցին սեյսմիկ տվիչները (video) Ղազախստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծված են. Տոկաև Վրաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է Իրակլի Կոբախիձեին «Աննա՛, դու պղծված ես, ոչ թե օրհնված». քաղաքացին հունից դուրս եկավ (video) Դատախազությունում ստորագրեցին Մհեր Գրիգորյանի և Փաշինյանի դեմ ներկայացրած քրեական գործի տակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Թող Աննա Վարդապետյանը իմանա․ ինչ փաստաթղթեր են տանելու դատախազին ընդդեմ Փաշինյանի. Արամ Սարգսյան (video) Մտածե՛ք՝ ինչո՞ւ ԲԴԽ նախագահը մեզ խայտառակեց․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) Նորմալ մարդն իր մասին նման բան կասի՞․ Ձեզ էլ չեմ հավատում․ Խաչատուրովը՝ դատավորին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am