Արցախից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ:


Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։

Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝

հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու,
տեղահանվել են 2020 թ․ հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում,
ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։
2025 թ․ նախատեսվող ծրագրից չեն կարողանա օգտվել այն հայրենակիցները, ովքեր 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։

Հարց 2։ Որքա՞ն աջակցություն կստանամ 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում։

Պատասխան։ Հունվարից մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ․ այնուհետև կփոփոխվի շահառուների շրջանակը և աջակցության չափը։

Հարց 3։ Ովքե՞ր կկարողանան օգտվել ապրիլից հունիս ամիսների համար նախատեսվող աջակցությունից և որքա՞ն կկազմի աջակցության չափը։

Պատասխան։ 2025 թ․ ապրիլից հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որից կարող են օգտվել հետևյալ առանձին խմբերի անձինք՝

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք.
63 և ավելի տարեկան անձինք.
կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք.
մինչև 18 տարեկան երեխա են։
Հարց 4։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ արդյոք կշարունակեմ օգտվել նախատեսվող աջակցության ծրագրից։

Պատասխան։ Այո՛, եթե բավարարում եք նորացված ծրագրի պայմաններին, ապա ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել օգտվել ծրագրից։

Հարց 5։ 2025 թ․ նախատեսվող ծրագրից օգտվելու համար արդյոք անհրաժեշտ է նոր դիմում ներկայացնել։

Պատասխան։ Եթե արդեն իսկ օգտվում եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Հարց 6։ 2025 թ․ հուլիսից դեկտեմբեր ամիսների համար նախատեսվող աջակցությունից և՞ս կկարողանան օգտվել միայն առանձին խմբերի շահառուները։


Պատասխան։ Այո՛, 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի ԼՂ առանձին խմբերի շահառուներին՝ 30,000 դրամի չափով։

Հարց 7։ Հանդիսացել եմ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու․ արդյոք կարող եմ օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից։

Պատասխան։ Եթե հանդիսացել եք ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեք ստացել հավաստագիր, ապա կարող եք օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում)։

Հարց 8։ Եթե ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել եմ հավաստագիր, սակայն հրաժարվել եմ, արդյոք կարող եմ օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից։

Պատասխան։ Տվյալ ծրագրի շրջանակում անկախ հավաստագիրն իրացրած լինելու կամ հրաժարվելու հանգամանքից, 2025 թ․ նախատեսվող ծրագրից կկարողանան օգտվել ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր չստացած անձինք։

Հարց 9։ Եթե ՀՀ-ում ունեմ անշարժ գույք, արդյոք կարող եմ համարվել 2025 թ․ գործող ծրագրի շահառու։

Պատասխան։ Այո՛, կարող եք օգտվել 2025 թ․նախատեսվող ծրագրից, եթե ունեք ընդամենը մեկ անշարժ գույք, որի Ձեր բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից: Ընդ որում, բնակության համար նախատեսված անշարժ գույք ունենալու պայմանը չի վերաբերում ԼՂ բնակապահովման ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձանց:

Հարց 10։ Եթե նախատեսում եմ 2025 թ․ որոշակի ժամանակով բացակայել ՀՀ-ից, արդյոք կդադարեցվի աջակցության տրամադրումը։

Պատասխան։ Եթե 2025 թ․ նախատեսում եք բացակայել ՀՀ–ից, ապա տվյալ ամսվա աջակցության տրամադրումը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիսների ընթացքում, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օրհներգի փոփոխության նախագծին Ու՞մ ես ծաղրում, արա՛, այ «տրյապկա»․ հերոսի հայրը՝ դատախազության դիմաց (video) Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկի» համար․ Պուտին ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարում մեծածավալ հետազոտություն է կատարվել․ տեղադրվեցին սեյսմիկ տվիչները (video) Ղազախստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծված են. Տոկաև Էս ինչ այլանդակ «կենդանիներ են»․ Բագրատյանը նորից բացահայտում է սրանց պետական դավաճանությունը (video) Վրաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է Իրակլի Կոբախիձեին «Աննա՛, դու պղծված ես, ոչ թե օրհնված». քաղաքացին հունից դուրս եկավ (video) Դատախազությունում ստորագրեցին Մհեր Գրիգորյանի և Փաշինյանի դեմ ներկայացրած քրեական գործի տակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Թող Աննա Վարդապետյանը իմանա․ ինչ փաստաթղթեր են տանելու դատախազին ընդդեմ Փաշինյանի. Արամ Սարգսյան (video) Մտածե՛ք՝ ինչո՞ւ ԲԴԽ նախագահը մեզ խայտառակեց․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) Նորմալ մարդն իր մասին նման բան կասի՞․ Ձեզ էլ չեմ հավատում․ Խաչատուրովը՝ դատավորին (video) Նիկոլը Գյումրին սարսափելի վիճակի է հասցրել․ էս ի՞նչ է ասում․ Գևորգ Պետրոսյան (video) Lավ, «sms» եք ստացել, «Ինչա՞ նշանակում՝ sms եմ ստացել»․ դատավորը հունից դուրս եկավ Օրբելյանի խոսքից (video) Չեմ հերքում` Փաշինյանն իմ անունն է տվել, եղել եմ «Իմ քայլը» դաշինքում. Քոչարյանի գործով դատավոր (video) Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Նարինե Դիլբարյան (video) Փաշինյանը բարկացավ ու խիստ նկատողություն տվեց Շիրակի մարզպետին ու ԳՇ գեներալին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Նիկոլը արգելում է Հայաստանից դուրս գալ․ Նաիրա Զոհրաբյան (video) GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել... Դուք ինչո՞վ եք լավը Արգիշտի Քյարամյանից․ հարց նորանշանակ ՔԿ նախագահին (video) Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրակա՞ն էր․ ի՞նչ է նա առաջարկում (video) Ամենահարուստ առևտրականը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը եղել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի պատգամավորի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am