Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը ներկայացել են դատարան։ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել՝ նրանց նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու՝ բերման ենթարկելով դատարան ներկայացնելու մասին։

Նրանք չէին ներկայանում դատական նիստերին՝ պնդելով, որ չկա մեղադրանք, որով իրենց նկատմամբ հետապնդում է իրակապացվում։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Ռուսաստանի միջուկային «հովանոցը» առաջին հերթին տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա․ Շոյգու Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օրհներգի փոփոխության նախագծին Ու՞մ ես ծաղրում, արա՛, այ «տրյապկա»․ հերոսի հայրը՝ դատախազության դիմաց (video) Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկի» համար․ Պուտին ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարում մեծածավալ հետազոտություն է կատարվել․ տեղադրվեցին սեյսմիկ տվիչները (video) Ղազախստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծված են. Տոկաև Էս ինչ այլանդակ «կենդանիներ են»․ Բագրատյանը նորից բացահայտում է սրանց պետական դավաճանությունը (video) Վրաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է Իրակլի Կոբախիձեին «Աննա՛, դու պղծված ես, ոչ թե օրհնված». քաղաքացին հունից դուրս եկավ (video) Դատախազությունում ստորագրեցին Մհեր Գրիգորյանի և Փաշինյանի դեմ ներկայացրած քրեական գործի տակ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Թող Աննա Վարդապետյանը իմանա․ ինչ փաստաթղթեր են տանելու դատախազին ընդդեմ Փաշինյանի. Արամ Սարգսյան (video) Մտածե՛ք՝ ինչո՞ւ ԲԴԽ նախագահը մեզ խայտառակեց․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) Նորմալ մարդն իր մասին նման բան կասի՞․ Ձեզ էլ չեմ հավատում․ Խաչատուրովը՝ դատավորին (video) Նիկոլը Գյումրին սարսափելի վիճակի է հասցրել․ էս ի՞նչ է ասում․ Գևորգ Պետրոսյան (video) Lավ, «sms» եք ստացել, «Ինչա՞ նշանակում՝ sms եմ ստացել»․ դատավորը հունից դուրս եկավ Օրբելյանի խոսքից (video) Չեմ հերքում` Փաշինյանն իմ անունն է տվել, եղել եմ «Իմ քայլը» դաշինքում. Քոչարյանի գործով դատավոր (video) Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Նարինե Դիլբարյան (video) Փաշինյանը բարկացավ ու խիստ նկատողություն տվեց Շիրակի մարզպետին ու ԳՇ գեներալին (video) #ՈՒՂԻՂ․ Շտապ. Նիկոլը արգելում է Հայաստանից դուրս գալ․ Նաիրա Զոհրաբյան (video) GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել... Դուք ինչո՞վ եք լավը Արգիշտի Քյարամյանից․ հարց նորանշանակ ՔԿ նախագահին (video) Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրակա՞ն էր․ ի՞նչ է նա առաջարկում (video) Ամենահարուստ առևտրականը Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am