Ֆրանսիայի դեսպանի պատասխանը Շարմազանովին
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրեր առաջ գրառում էր կատրել Ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Նիկոլ Փաշինյանին։
Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը արձագանքել է Շարմազանովի գրառմանը․
«Ձեր գրառումից դատելով՝ ես քննադատել եմ վերջերս հեռուստատեսությամբ վարչապետի արած հայտարարությունը։ Ի գիտություն Ձեզ, բարեկամ երկրի Կառավարության ղեկավարի հետ որևէ դիտարկմամբ կիսվելու պարագայում, Ֆրանսիայի դեսպանն ուղղակիորեն դիմում է վերջինիս։ Հրապարակումը, որին, ըստ Ձեզ, հղում եք կատարում, ընդամենը վերահաստատում է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որ ամրագրված են իրավունքով։ Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու վարչապետի խիզախ ջանքերին։ Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին»։