Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Աբրահամյան

Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:

Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիպոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը:

Սակայն ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից:

Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել):

Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել):

Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում` անհնարին դարձվի տոկոսադրույքի հետ վերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և, այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում, սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից:

Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ:

Երբ որ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան Արցախից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում Դուք չեք ծանոթացել գործի նյութերին. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին ՀՀ–ի արևմտամետ քաղաքականությունը կորուստի է տանում. փորձագետը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարության մասին Նիկոլի վախերն ու Գյումրիում «նախնական ընտրությունների» կապիկությունը Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան 6 ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանը 12.9 մլն եվրո աջակցություն կստանա Եվրահանձնաժողովից SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Ֆրանսիայի դեսպանի պատասխանը Շարմազանովին Արթուր Պողոսյանը և Էդուարդ Հակոբյանը նշանակվեցին Իրանը Լիբանանի զինադադարի համաձայնագիրը նվաստացուցիչ է անվանել Իսրայելի համար 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել Դադիվանքն ու «փաստի» հորինումը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում Ես ձեր հարցին չեմ պատասխանելու, դուք գործի նյութերին ծանոթ չեք․ Քոչարյանը՝ դատավորին (video) Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել «Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Աբրահամյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am