ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել

Գյումրիում նոյեմբերերի 27-ին տեղի ունեցած՝ հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «ԳԱԶել» միկրոավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։ Բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել։ յս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2024 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացրել, որ 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդը, իր կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի մոտ վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։

 

Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը, իրականացվում է նախաքննություն։

Զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը՝ համաձայն որի, վարորդը եղել է սթափ։

Գյումրու բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վնասվածքներ ստացած անձանց վիճակը եղել է բավարար, վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, բոլորը դուրս են գրվել»,- նշել է Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է, վթարի պատճառները և հանգամանքները պարզվում են։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Լարսը փակ է Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաշինյան․ ովքեր SMS ծնգոցով հրաժարվել են պաշտոնից, հերոսներ են․․․ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ Նախկին լրագրողը՝ ՆԳ նախարարի տեղակալ ՍԴ–ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը Եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․ Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»․ MediaHub Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Զախարովա Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»․ MediaHub ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում Եվրոպային սպասվում է ամենացուրտ ձմեռը Ուկրաինայում գործողությունների մեկնարկից ի վեր․ Bloomberg Աստանայում Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման ընթացքում կկիրառվեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը Պուտինը պետական այցով ժամանել է Աստանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի համար «Լաքշերի վոյաժը» 12 միլիոն 465.000 դրամով ուղետոմսեր է ձեռք բերել.168․am
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am