«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով գտնվում է տնային կալանքում, հերթական հոդվածն է հրապարակել.

«Մինչ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Սյունիքի շուրջ շարունակվում է գլոբալ և ռեգիոնալ դերակատար քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) խաղը, մեկ այլ գլոբալ խաղացող՝ Չինաստանը, շախմատային այս խաղում իր երկարաժամկետ և մեր տարածաշրջանի կոմունիկացիոն քարտեզի վրա խորապես ազդող քայլեր է կատարում։

Առիթ ունեցել եմ վերլուծելու վրացական Անակլիա նավահանգիստը չինական կողմի շահագործման փոխանցելու որոշման ազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։

Չինաստանն իր լոգիստիկ ինքնուրույն խաղով ամբողջությամբ մերկացնում է այդ միջանցքի բացառապես գեոպոլիտիկ, պանթյուրքական էությունը։

Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում ներկայացնելու իրենց երազանքը գլոբալ-տնտեսական շահավետության ճռճռան փաթեթավորմամբ՝ շեշտադրելով Արևմուտք-Չինաստան առևտրի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը։

Արևմտյան որոշ շրջանակների հետ միասին նրանք նույնիսկ համոզում են, որ հենց սա է «Միջին միջանցքի» (Middle Corridor) հիմնական զարկերակը։

Սև ծովի ափին գտնվող և խորջրյա բացառիկ հնարավորություններով օժտված Անակլիայի նախագիծը մեր տարածաշրջանում սեփական լոգիստիկ խաղի Չինաստանի անմիջական հայտն է։

Իսկ վերջերս չինական մեկ այլ նախաձեռնություն, այս անգամ՝ Միջին Ասիայում, իրականացման դեպքում մի նոր մեխ ավել է խփելու «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարության դագաղի մեջ։

Խոսքը Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթգծի կառուցման շուրջ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին է, որի իրականացման դեպքում Չինաստանը մի կողմից՝ նվազեցնելու է իր կոմունիկացիոն կախվածությունը Ռուսաստանից (այսօրվա դրությամբ՝ Չինաստան-ԵՄ երկաթգծային բեռնափոխադրումների 60%-ն անցնում է ՌԴ-ով, մնացած 40%-ը՝ Ղազախստանով), մյուս կողմից՝ ուժեղացնելու է իր կապն Իրանի հետ, որովհետև կառուցվելիք երկաթգիծը Թուրքմենիայով միանալու է իրանական երկաթգծերին։

Այս տարվա սեպտեմբերին Բիշքեկում բացվեց նոր երկաթգծի կառուցման գրասենյակը, իսկ ամբողջ նախագիծը գնահատվում է մոտ 4.7 մլրդ ԱՄՆ դոլար և 75%-ով ֆինանսավորվելու է Չինաստանի կողմից։

Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Իրանը ոչ միայն Հյուսիս-Հարավ մեգանախագծի հանգուցային դերակատարներից է, այլև ակտիվ վերակառուցում է իր ցանցը դեպի Թուրքիա։ Միայն անցյալ տարվա ընթացքում Իրանից դեպի Թուրքիա երկաթգծային բեռնափոխադրումները հասել են 1.000.000 տոննայի, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնվածությունը։

Կարճ ասած՝ Չինաստանը Հարավային Կովկասում պանթյուրքիզմի կուտն ուտելու փոխարեն՝ իր առևտրային հոսքերը բաշխում է կամ Սյունիքից հյուսիս՝ Վրաստանով, կամ Սյունիքից հարավ՝ Իրանով։ «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին։

Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Լարսը փակ է Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաշինյան․ ովքեր SMS ծնգոցով հրաժարվել են պաշտոնից, հերոսներ են․․․ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ Նախկին լրագրողը՝ ՆԳ նախարարի տեղակալ ՍԴ–ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը Եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․ Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»․ MediaHub Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Զախարովա Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»․ MediaHub ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում Եվրոպային սպասվում է ամենացուրտ ձմեռը Ուկրաինայում գործողությունների մեկնարկից ի վեր․ Bloomberg Աստանայում Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման ընթացքում կկիրառվեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը Պուտինը պետական այցով ժամանել է Աստանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի համար «Լաքշերի վոյաժը» 12 միլիոն 465.000 դրամով ուղետոմսեր է ձեռք բերել.168․am
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am