Եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․

Գեղամ Նազարյանի մասին դեռ շատ կգրվի, կխոսվի, բայց ես ուզում եմ   ներկայացնել նրա հետ իմ զրույցը՝ «Ես ներել եմ Նիկոլին» հարցի շրջանակներում։ Այդ հարցի շուրջ ֆեյսբուքյան գրառմամբ  2024 թվականի օգոստոսի 30-ին իմ մի հոդվածի առթիվ հակադրվել էր ինձ հետ, ներկայացնում եմ առանց փոփոխման  մեր զրույցը, որն այսօրվա հայտարարությունից հետո արդիական դարձավ․ 
Aug 30, 2024, 9:40 PM
Gegham Nazaryan


Հարգարժան Հասմիկ, ներելը թե ինչ է եւ ուզում եք հասկանալ թե ինչ է, դիմեք այն հոգևորականին, որին վստահում եք։ 
Ուզում ներկայացնել նաև իմ պատասխանը․ 

-Ներելը չպիտի փոքրացնել, , երբ խոսքը վերաբերվում է հայրենիքին։ Մելիք ֆրանգյուլներին ներե՞ լ․․․ Տա Աստված, որ ժամանակավոր ընկճվածություն լինի մոտդ։ Հայրենիքը Սուրբ հոգին է, անհնարին է ներել Սուրբ հոգին սպանողին։ Ինչ վերաբերվում է հոգեվորականին դիմելուն, կդիմեմ, որ աղոթի ձեզ համար։ Ամենայն անկեղծությամբ ու սիրով եմ ասում։

Gegham Nazaryan
Ընդհակառակը մեծացնում ենք
Ցավում եմ բայց ինչպես դուք այնպես ես նախկինում, հիմա իմ կինը նաեւ ներելը չեք հասկանում ինչ ա։ Դուք ներելը շփոթում եք այլ բառերի հետ։
Մի ֆիլմ կա նայեք` Խրճիթ։ Գուցե հասկանաք։ Աղոթքի համար շնորհակալ եմ։ Բայց մի հարց` հայրենիքը ոնց են սիրում, հեռանալո՞վ ու հեռացնելո՞վ թե ճոռո ճոռո խոսքերով։ Ու դուք վստահ եք թե մեր օրերի հող ծախողներն ովքեր են։
Ինչ վերաբերում է ընճախտին, ապա այն ինձ մոտ պատերազմից հետո բացակայում է։

-Հոգուդ մեջ շատ բան կա, չխորանամ։ Անկեղծ չես ոչ թե մեր, այլ ինքներդ ձեր առաջ։ Ձեզ երկար չեք կարող խաբել։
Gegham Nazaryan
Ամբողջովին սխալվում եք։

Հենց նոր կարդում եմ Գեղամ Նազարյանի հայտարարությունից մի հատված, ուզում եմ ներկայացնել․ 

«Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ նիկոլական լինելու մեջ մեղադրում են նրանք, ովքեր 2018-ին ինձ աղաչում էին, որ միջնորդեմ, որ իրենց կառավարության մի անկյունում տեղավորեն, մեղադրում են նրանք, ովքեր հավանորեն իրենց տան մի մութ անկյունում պահում են «Դուխով» մակագրությամբ իրենց գլխարկները»:

Մեկնաբանություն չեմ անում։ Գեղամին, ում հարգում եմ որպես զոհվածի հայր և ոչ թե որպես պատգամավոր, հիշեցնում եմ իր գրածը՝ իմ կինը ներելը չի հասկանում։ Այսինքն՝ եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․ Մենք մի Աբգար չենք կորցրել, հազարավոր Աբգարներ ենք կորցրել և կորցնողը խոստովանեց, որ կարող էինք նաև չկորցնել։ Մենք հազարավոր աբգարների ենք նստեցրել հաշմանդամության սայլակներին։  Մենք կորցրել ենք մեր աբգարների  հայրենիքը, որը նրանք իրենց կյանքով փորձում էին պահել․․․ Կորցրել ենք Արցախը, Հայաստանն ենք կորցնում։ Ո՞նց ներենք։ Ո՞ր մի հոգևորականը կփորձի ինձ ու Աբգարի մորը բացատրել, թե ինչպես ներենք։ Թող փորձի։ 

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ նրանք  էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 297 անգամ
Լրահոս
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Լարսը փակ է Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաշինյան․ ովքեր SMS ծնգոցով հրաժարվել են պաշտոնից, հերոսներ են․․․ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ Նախկին լրագրողը՝ ՆԳ նախարարի տեղակալ ՍԴ–ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը Եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․ Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»․ MediaHub Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Զախարովա Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»․ MediaHub ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում Եվրոպային սպասվում է ամենացուրտ ձմեռը Ուկրաինայում գործողությունների մեկնարկից ի վեր․ Bloomberg Աստանայում Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման ընթացքում կկիրառվեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը Պուտինը պետական այցով ժամանել է Աստանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի համար «Լաքշերի վոյաժը» 12 միլիոն 465.000 դրամով ուղետոմսեր է ձեռք բերել.168․am
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am