Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»․ MediaHub

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե որոշել է կրճատել պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը, և վերցրել է ցուցակն ու խազեր քաշել տարբեր գերատեսչությունների բալանսում գտնվող մի շարք մեքենաների վրա: Դա նշանակում է, որ այդ մեքենաները պետք է կրճատվեն և այլևս չեն ծառայելու որպես «պադավատ»:

MediaHub-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի որոշման առաջին հարվածները հասցվել են Ազգային ժողովին և անձամբ Ալեն Սիմոնյանին: Եւ սա այն դեպքում, երբ ԱԺ աշխատակազմը, որքանով կայքը տեղեկացված է, եկող տարվա բյուջեով դեռ նոր մեքենաներ է պատրաստվում ձեռք բերել:

Այս մասով MediaHub-ը առանձին հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմ:

«Ինչևէ, մեզ ասացին, որ Փաշինյանը խազեր է քաշել ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին սպասարկող մի շարք մեքենաների վրա` զրկելով նրանց «պադավատներից»: Կրճատվող մեքենաների թվում են ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներին սպասարկող մեքենաները, նույնիսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին սպասարկող մեքենան է կրճատման տակ հայտնվել: Կարճ ասած` մնալու է Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն, հավանաբար տեղակալներին սպասարկող Toyota Camry-ները ու ևս մի քանի մեքենա:

Բայց սա ամենը չէ: Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը հանձնարարել է կրճատել նաև ԱԺ նախագահի ընտանիքին սպասարկող մեքենան` այն սև Toyota Prado-ն, որ պետության հաշվին սպասարկում է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հիմնականում` մորը և զավակներին: Սա նշանակում է, որ կրճատումից հետո Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն այլևս մեր հարկերի հաշվին «հույժ կարևոր գործերով» դպրոց, խանութ ու վարսավիրանոց կամ հանգստյան օրերին քաղաքից դուրս չեն գնալու` դրանով ոչ մի օգուտ չտալով պետությանն ու հանրությանը: Փոխարենը, Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենայի կրճատման հաշվին պետական միջոցների հսկայական խնայողություն կարվի` հարյուրավոր լիտրերի բենզին, թանկարժեք ամենագնաց` իր սպասարկման ծախսերով, վարորդ և այլն:

Այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար MediaHub-ը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն որոշ ճշտումներ անելուց հետո ստացանք հետևյալ պատասխանը. «Այդ թեմայով մեկնաբանություն չունենք»: Այսինքն` ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:

Հնարավոր է` ԱԺ-ից չգիտեն ինչ պատասխանել, որովհետև գուցե գործընթացը դեռ խմորման փուլում է, և պաշտոնապես դեռ ձևակերպված չէ, ուստի «անշառ» պատասխան են տալիս, թե` «մեկնաբանություն չունենք»: Իրականում, մեզ ասացին, որ կառավարությունից մեքենաների կրճատման վերաբերյալ գրությունն արդեն ուղարկվել է ԱԺ աշխատակազմ, և հիմա մտածում են` ինչպես դա կազմակերպել»,– գրում է կայքը:

դիտվել է 462 անգամ
Լրահոս
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Լարսը փակ է Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաշինյան․ ովքեր SMS ծնգոցով հրաժարվել են պաշտոնից, հերոսներ են․․․ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ Նախկին լրագրողը՝ ՆԳ նախարարի տեղակալ ՍԴ–ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը Եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․ Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»․ MediaHub Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Զախարովա Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»․ MediaHub ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում Եվրոպային սպասվում է ամենացուրտ ձմեռը Ուկրաինայում գործողությունների մեկնարկից ի վեր․ Bloomberg Աստանայում Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման ընթացքում կկիրառվեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը Պուտինը պետական այցով ժամանել է Աստանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի համար «Լաքշերի վոյաժը» 12 միլիոն 465.000 դրամով ուղետոմսեր է ձեռք բերել.168․am
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am