Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան այս համատեքստում ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը։
«Դե յուրե Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, որը Հարավային Կովկասում անվտանգության, խաղաղության և կայունության ապահովման այլընտրանք չունեցող մեխանիզմ է», - ասել է Զախարովան։
Մոսկվան հույս ունի, որ թե՛ Հայաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Երեւանի հետ գործընկերությունը լիովին կվերականգնվի, հավելել է նա։
«Մենք հաստատում ենք, որ այս փուլում Երևանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցությանը վերադառնալու համար, մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կվերսկսեն համատեղ աշխատանքը»,- նշել է Զախարովան։
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը