Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ներդրվելու են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ ներառյալ ռազմական ինքնաթիռների և զրահատեխնիկայի օգտագործումը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ղազախստանի մայրաքաղաքի վարչակազմը՝ հանրապետության պետական անվտանգության ծառայությանը հղումով։
«Միջոցառումները ենթադրում են Ղազախստանի Հանրապետության հատուկ պետական, իրավապահ մարմինների և զինված ուժերի ռեսուրսների, այդ թվում՝ ռազմական ավիացիայի և տեխնիկայի կիրառում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նոյեմբերի 28-ին տրանսպորտային միջոցների տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելու մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում «օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ»։
Պուտինը պետական այցը Ղազախստան կսկսի նոյեմբերի 27-ին։ Աստանայում երկօրյա աշխատանքի ընթացքում ռուսական պետության ղեկավարը բանակցություններ կվարի երկու երկրների փոխգործակցության զարգացման շուրջ և կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը