Սկանդալներ թագավորական ընտանիքում. հայ արքայազնի ձերբակալություն

Թագավորը ճանապարհ է հարթում որդու համար Սաուդյան Արաբիայում սենսացիոն և սկանդալային իրադարձություններ են տեղի ունենում վերջին օրերին: Այդ երկրում նախադեպը չունեցող ձերբակալությունների ալիք տեղի ունեցավ. ձերբակալվեցին 11 արքայազն, չորս գործող ու տասնյակ նախկին նախարարներ` հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, որը ստեղծվել է ձերբակալություններից ընդամենը ժամեր առաջ այդ ձերբակալություններից...   BBC-ի հաղորդմամբ, ազատազրկվածների մեջ է նաև միլիարդատեր արքայազն Ալվավեդ բին Թալալը, ով բաժնետոմսեր ունի Twitter և Apple ընկերություններում, ինչպես նաև Citigroup և 21st Century Fox-ի բաժնետեր: Նա բիզնես է վարել Բիլ Գեյթսի, Ռուպերտ Մերդոքի և Մայքլ Բլումբերգի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն ղեկավարում է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Կառույցը, ըստ տեղական լրատվամիջոցների, իրավասու է ձերբակալություններ իրականացնել և թույլ չտալ, որ կասկածյալները երկրից հեռանան, ինչն ըստ փորձագետների, էլ ավելի կամրապնդի թագաժառանգ Սելմանի դիրքերը: Երեկ աղմկահարույց ձերբակալություններից առաջ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխատեղումներ է իրականացրել ուժային կառույցներում` առանց պատճառները մանրամասնելու: Ըստ Al Arabiya-ի՝ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև, որ վերսկսում է հետաքննությունը Ջիդայում 2009թ. տեղի ունեցած ջրհեղեղի և 2012թ. տարածված Mers կորոնավիրուսի (Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ) գործերով: Փաստորեն, նոր հակակոռուպցիոն մարմինը գլխավորել է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Կոմիտեին լայն լիազորություններ էր շնորհվել, այդ թվում՝ ձերբակալման հրամանագրեր պատրաստել, ինչպես նաև երկիրը լքելու արգելք դնել: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանին գահաժառանգ արքայազն է նշանակել այս տարվա հունիսին: Նա համարվում էր Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ մարդը: Բոլոր ձերբակալվածների անունները դեռևս չեն հրապարակվել, սակայն Al Arabiya-ի տեղեկություններով՝ նրանց շարքում են նաև սաուդյան արքայազն Ալ-Վալիդ բեն Տալյալ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, նոյեմբերի 4-ին պաշտոնանկ արված էկոնոմիկայի նախարար Ադել Ֆակիհը, ինչպես նաև Ազգային գվարդիայի նախկին ղեկավար Միթաբ բեն Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը ազդարարել էր ֆինանսական խարդախությունների և իշխանության չարաշահումների մեջ կասկածվողների դեմ արշավի մեկնարկը, վստահեցրել էր, որ հայտարարել է, որ երկրում ընդգրկուն հակակոռուպցիոն արշավ է մեկնարկել: Նա նշել էր, թե կառավարական բարձրագույն շրջաններում կան մարդիկ, որոնք «իրենց անձնական շահերը ավելի բարձր են դասում հասարակականից և զբաղվում են ապօրինի հարստացմամբ»: Ահա, վերջին օրերին բուռն իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ Սալման թագավորը նման քայլի դիմելով ճանապարհ է հարթում իր որդու համար, իբրև թագաժառանգի: Սաուդյան Արաբիայում ընթացող ուշագրավ իրադարձությունների ֆոնին՝ արքայազների ձերբակալումից հետո նավթը կտրուկ թանկացել է: Brent նավթը թանկացել է բարելի դիմաց մինչև 62,81 դոլար, ինչը կապված է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների ձերբակալությունների և ավիաաղետից երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու հետ։ Երեկ ժամը 15:00-ի դրությամբ հյուսիսծովյան Brent նավթախառնուրդը Լոնդոնի ICE սակարանում բարելի դիմաց արժեր 62,45 դոլար (նախորդ առևտրաշրջանի փակման գնի համեմատությամբ աճը կազմել է 0,63 տոկոս): Ամերիկյան WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,54 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 55,95 դոլար: Ի դեպ, այս օրերին տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է նաև արմատներով հայ արքայազն: Ինչպես հայտնի է, ձերբակալվածների թվում է նաև Սաուդյան Արաբիայի թագավորի եղբորորդին՝ միլիարդատեր, Kingdom Holding ներդրումային ընկերության սեփականատեր ալ-Վալիդ իբն Թալալը: Նրան է պատկանում Kingdom Holding ընկերության 95%-ը, ունի մասնաբաժին նաև Citygroup ֆինանսական խմբում, Four Seasons, CitiGroup, Twitter, 21st Century Fox, Disney ընկերություններում: Կան տեղեկություններ այն մասին, որ Ալ-Վալիդ իբն Թալալի տատիկը հայ է: Հայոց ցեղասպանությունից հետո նրա տատը հայտնվել է Սաուդյան Արաբիայի հիմնադրողի հարեմում: Հայտնի է նաև, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենի եղբայր Բաքր բեն Լադենը, ով հանդիսանում է Binladin շինարարական խմբի նախագահ, կոռուպցիոն կասկածանքով, ևս ձերբակալվել է Սաուդյան Արաբիայում։ Սաուդյան Արաբիա-Իրան՝ նոր լարում Սաուդյան Արաբիայում աղմկահարույց ձերբակալությունների զուգահեռ տեղի են ունենում արտաքին քաղաքական ուշագրավ զարգացումներ: Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակումն Իրանի կողմից ագրեսիա է համարում, Սաուդյան Արաբիան հայտարարեց ինքնապաշտպանության և Իրանին պատասխան տալու իր իրավունքի մասին: «Կոալիցիայի հրամանատարությունը կարծում է, որ դա իրանական ռեժիմի կողմից ռազմական ագրեսիայի վրդովեցուցիչ գործողություն է և կարող է ապագայում դիտարկվել որպես Սաուդյան Արաբիայի թագավորության դեմ պատերազմական գործողություն: Այդկերպ, դա հաստատում է թագավորության օրինական իրավունքը՝ պաշտպանել իր տարածքն ու իր ժողովրդին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- ասված է զինվորականների հայտարարությունում: «Կոալիցիայի հրամանատարությունը նաև հաստատում է, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իրանին համապատասխան ժամանակ համապատասխան կերպով՝ միջազգային իրավունքի համաձայն և հիմնվելով ինքնապաշտպանության իրավունքի՝ այդ թվում տարածքի, ժողովրդի և կենսական շահերի պաշտպանության վրա, ինչն ամրագրված է միջազգային համաձայնագրերում և հռչակագրերում՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասված է փաստաթղթում: Ի դեպ, ուշագրավ է, որ այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրեց Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների գործողության ժամկետը։ Գրավոր ծանուցման մեջ, որն ուղարկվել է Թրամփի կողմից ԱՄՆ Կոնգրեսին, այս մասին տեղեկություն տարածեց Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր Իրանի հանդեպ №12170 գործադիր հրամանով, երկարացվում է մեկ տարով: Հակաիրանական պատժամիջոցների մասին №12170 հրամանը ստորագրվել էր 1979թ. նոյեմբերին այն ժամանակվա նախագահ Ջիմի Քարթերի կողմից՝ ի պատասխան Թեհրանում ԱՄՆ քաղաքացիների պատանդառության։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիան մայրաքաղաք Էր Ռիադի հյուսիս-արևելքում որսացել ու ոչնչացրել էր Եմենի կողմից արձակված բալիստիկ հրթիռը: Հայտնի է, որ հրթիռը ոչնչացվել է Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ չխանգարելով դրա բնականոն աշխատանքին: Մինչդեռ բալիստիկ հրթիռի արձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հուսիթ զինյալները՝ ընդգծելով, որ իրենք թիրախավորել էին միջազգային օդանավակայանը: Նշենք, որ Եմենում արդեն տևական ժամանակ շարունակվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների աջակցությունը վայելող օրինական կառավարության ու Իրանի աջակցությունը վայելող հուսիթ զինյալների միջև հակամարտությունը, որի հետևանքով 2015թ. ի վեր զոհվել է 8.600 մարդ: Այժմ, փաստացի, Սաուդյան Արաբիան սպառնում է «համաչափ քայլերի» դիմել Իրանի դեմ: Հավելենք նաև, որ նախօրեին Սաուդյան Արաբիայում կործանվեց արքայազնին փոխադրող ուղղաթիռը: Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է արքայազն Մանսուր բեն Մուկրինը ու բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյաներ: Աղետը տեղի է ունեցել Սաուդյան Արբաիայի օդային տարածությունում՝ Եմենի հետ սահմանի մերձակայքում: Նախնական տվյալներով՝ ընդամենն ուղղաթիռում եղել է ինը մարդ: Արքայազն Մանսուր բեն Մուկրինը Ասիրի նահանգի փոխնահանգապետն էր: Ուղղաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ: Սաուդյան Արաբիան գլխավորում է Եմենում ապստամբ հուսիների դեմ պատերազմող կոալիցիան: Հենց նոյեմբերի 4-ին թագավորության հակաօդային պաշտպանությունը խոցեց Եմենից Ռիադի օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am