Փաշինյանի որոշումները՝ Գյումրիի հարցով, չեն անհանգստացնո՞ւմ արևմտյան «դեմոքրասիի» ներկայացուցիչներին

Ինչպես հայտնի է, Գյումրիում առաջացել է կառավարման ճգնաժամ, որի պատճառը Փաշինյանի ցանկությունն էր՝ միանձնյա կառավարել Հայաստանի երկրորդ քաղաքը:

Բանն այն է, որ 2021-ի տեղական ընտրություններով ՔՊ չէր ստացել մեծամասնություն և ստիպված էր քաղաքը կառավարել միջնորդավորված ձևով:

Սակայն 2026-ի ընտրություններին պատրաստվելիս, Փաշինյանը մտավախություն ունի, որ տեղերում նա կարող է պարտություն կրել: Այդ իսկ պատճառով, փորձում է քաղաքական մանիպուլյացիաների միջոցով, ամեն գնով տեղերում հաստատել իր մենիշխանությունը:

Սակայն այսօրվա իրավիճակն արմատապես տարբերվում է ոչ միայն 2018-ի, այլև 2021-ի իրավիճակից:

Ավելին, 2023-ի Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն արդեն չունի մեծամասնություն:

Հավելենք, որ այդ ընտրությունները անցկացվեցին մինչև Արցախի հայաթափումը:

Իսկ այդ վերջին իրադարձությունից հետո, կարելի է ասել, որ Փաշինյանի վարկանիշը փլվել է:

Հայաստանի քաղաքական պատմության մեջ չի եղել դեպք, երբ որևէ գործիչ կարողանար պահպանել իր վարկանիշը ավելի քան 6-7 տարի:

Բացառություն չէ նաև Փաշինյանի պարագան: Հատկապես, երբ հենց իր ժամանակ Հայաստանը ստացավ պարտված պատերազմ և Արցախի կորուստ:

Քաջ գիտակցելով այս հանգամանքը՝ Փաշինյանը փորձում է ելքեր գտնել, կադրային ջարդ է կազմակերպում, պոպուլիստական հերթական քայլերի է դիմում, բայց արմատապես իրավիճակը չի կարողանում փոփոխել:

Իսկ Գյումրիի վերջին իրադարձություններից հետո, հայտնվել է քաղաքական ծուղակում:

Բանն այն է, որ երբ իր ճնշման արդյունքում Գյումրիի ավագանու 14 անդամներ հրաժարվեցին իրենց մանդատներից, 33 տեղանոց Գյումրիի ավագանիում առաջացավ կառավարման ճգնաժամ:

Քանի որ նոր քաղաքապետի ընտրության համար անհրաժեշտ է 33-ից կեսից ավելի, այսինքն՝ 17 ձայն, որը ՔՊ-ն չունի:

Այսօրվա ՔՊ-ի խմբակցության կազմը բաղկացած է 11 հոգուց:

Իսկ որպեսզի նույնիսկ նիստ գումարեն, անհրաժեշտ է ունենալ, գոնե 17 պատգամավոր: Սակայն Գյումրիում ոչ ոք չի ուզում ՔՊ-ի հետ երկխոսել, քանի որ լավ գիտեն, թե ինչ աստիճանի է անկում ապրել ՔՊ-ի վարկանիշը քաղաքում:

Այդ իսկ պատճառով, Գյումրու ավագանին ո՛չ նիստ է կարողանում անցկացնել, ո՛չ էլ՝ նոր քաղաքապետ ընտրել:

Այս պայմաններում Փաշինյանը փորձում է ժամանակավոր քաղաքապետ նշանակել, բայց նույիսկ այս հարցում չի կարողանում կողմնորոշվել, քանզի քաղաքում, իր թիմում չկա միասնականություն:

Սովորաբար, այդպես է լինում, երբ իշխանության վարկանիշը անկում է ապրում, և իշխող թիմում առաջանում են կենտրոնախույս շարժումներ:

Նման իրավիճակ առաջ է եկել, գրեթե բոլոր նախկին իշխանությունների կառավարման ժամանակ:

Այս իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը դիմել է աննախադեպ քայլի, փորձելով հասկանալ, թե ով կարող է ստանձնել տեղի ՔՊ-ի ղեկավարի պաշտոնը:

Նա առաջարկել է քաղաքի ՔՊ-ական շրջանակի մեջ անցկացնել յուրօրինակ նախնական ընտրություն, որից էլ պարզ կդառնա, թե ով է համեմատաբար համապատասխանում այդ դերին:

Ինքնին, Փաշինյանի այս որոշումը ՔՊ-ի տեսանկյունից հասկանալի է: Սակայն ի՞նչ կապ ունի դա Գյումրու հետագա զարգացման հետ:

Փաստացի, Փաշինյանն ուզում է, որ ապագա ՔՊ-ի տեղի ղեկավարը ավտոմատ նշանակվի քաղաքապետի պաշտոնակատար, որպեսզի կարողանա քաղաքային գալիք ընտրություններում օգտագործել վարչական ռեսուրսները իր օգտին:

Գիտե՞ն արդյոք դրա մասին Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանատները: Իհարկե գիտեն, բայց լուռ են և ձայն չեն հանի,քանի որ դա կյանքի է կոչում, ոչ թե ներկայիս Վրաստանի իշխանությունը, այլ Փաշինյանը:

Իսկ դա նշանակում է մեկ բան. որ Հայաստանում աշխատող ամերիկացիներն ու եվրոպացիները մեզ՝ հայերիս գրոշի արժեքի տեղ չեն դնում:

Միայն իրենց համար են դեմոկրատական արժեքները: Իսկ մեզ համար՝ ոչ, քանի որ մենք իրենց համար մանրադրամի դեր պիտի կատարենք, ինչպես ուկրաինացիները:

Այս ամենից հետո, այդ սրիկաները, գոնե հայ հանրության մոտ, չպիտի բարբաջեն «դեմոքրասիի» մասին, քանի որ իրենց կեղծավորության աստիճանը մեզ արդեն հայտնի է:

Իսկ Փաշինյանին աջակցելով՝ այդ «դեմոքրասիները» իրականում թշնամություն են սերմանում մեր հանրության մեջ Արևմուտքի հանդեպ, որի հետևանքները իրենք էլ չեն պատկերացնում:

Հարևան Իրանի փորձը իրենց համար, այդպես էլ չհուշեց, որ կարող է գալ մի պահ, երբ ողջ աշխարհը դառնա յուրօրինակ «Իրան»՝ դրանից բխող իրենց համար վատ հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Գյումրու ավագանու գալիք ընտրությունները ցույց կտան Փաշինյանին և իր արևմտյան տերերին, որ հայ ժողովուրդը արդեն չի հավատում իրենց խաբեությանը և Հայաստանի ազատագրումը քաղքենի գեղցիներից ու օտարի շահերը սպասարկողմներից կսկսվի հենց Գյումրուց: Այն քաղաքից, որը 2018-ին դարձավ Փաշինյանի քայլերթի սկիզբը, որը բերեց մեր ժողովուրդին մեծ աղետ, ինչը սիմվոլիկ է լինելու:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան Դե արի ու մի ասա՝ արա՛, այ չզոհվա՛ծ, դու..․ Հովհաննես Իշխանյան (video) «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա. oragir.news Դուք լսու՞մ եք՝ ինչ են ասում Փաշինյանն ու ՔՊ-ականները․․․ կռիվը հենց դրա համար է․ Գեղամ Մանուկյան (video) Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Վարդան Ոսկանյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլի վտանգավոր փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատարը կոչ է արել COP-17-ի մասնակիցներին ուշադրություն դարձնել արցախահայերի իրավունքներին Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված Ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am