Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը նույնպես կհեռանան Քննչական կոմիտեից

«Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա»,- առավոտյան Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Կոմիտեից հեռանում են բարձր պաշոններ զբաղեցնող ծառայողները, այդ թվում՝ ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը, ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, ովքեր ոչ միայն չեն պատկերացնում իրենց աշխատանքն առանց Քյարամյանի, այլև գլխավոր դատախազի գործող տեղակալ Արթուր Պողոսյանի հետ, ում անունը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է՝ որպես Քյարամյանի հնարավոր փոխարինողի:

Այնուամենայնիվ, 168.am-ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեում շարունակվում է շատ բարձր պաշտոնների թափուր հաստիքների շքերթը: Մեր տեղեկություններով՝ իրենց զբաղեցրած պաշտոններից Արթուր Պողոսյանի նշանակման դեպքում կհեռանան նաև ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը և ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երկուսն էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրերն են: Գևորգ Բաղդասարյանը գլխավոր դատախազի տեղակալն էր, Պետրոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի դատախազը: Երկուսն էլ դատախազության համակարգից հեռացան Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ դառնալուց հետո:

Ի պատասխան մեր հարցի՝ արդյո՞ք արդեն իսկ ազատման դիմումներ գրել են Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, Կոմիտեից պատասխանեցին՝ նրանք շարունակում են աշխատել:

Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, իհարկե, անգործ չեն մնա: Երկուսն էլ մասնագիտական բարձր պատրաստվածություն ու թերևս փաստաբանի արտոնագիր ունեցող անձինք են, ու գործազրկություն նրանց հաստատ չի սպառնա:

Աննա Վարդապետյանի ցնծությունը շարունակվում է. նա դեռ շարունակում է հաղթանակ տանել Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է՝ իր համար հեղինակություններ, հիշողություն և կարմիր գծեր չկան:

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Հակաքարոզ պետք է իրականացվի․․․ էդ հարցը չե՛ք կարող լուծել․ Թադևոս Ավետիսյան (video) Լսե՛ք՝ ինչպես է ձեզ շպրտելու․ բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում. Սրբազան (video) Պուտինը չի ցանկացել գալ Երեւա՞ն․․․ ինչու՞ ԵԱՏՄ նիստը Հայաստանից տեղափոխվեց (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ որոշեցին Նիկոլն ու Աննան այս թափով թալանել ու «լափել»․ Բաբկեն Հարությունյան (video) Ի՞նչ է սպասվում․ Հայաստան խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հարցը․ Արթուր Խաչատրյան (video) #ՀԻՄԱ․Չեմ կարողանում ո՛չ թոշակ ստանալ, ո՛չ գործարքներ անել․ Իսագուլյանը հստակ հարցով դիմեց դատավորին (video) Ինչու ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին #ՀԻՄԱ «Այ հոգնածնե՛ր, գիտեք մեր նպատակը դա՞ է». Էդուարդ Շարմազանով (video) Բախվել են 3 «Opel» Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին #ՈՒՂԻՂ․ Աննայի պադավատները՝ Նիկոլի «կոկորդում»․ Քրիստինե Վարդանյան (video) Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը նույնպես կհեռանան Քննչական կոմիտեից Պարոն Ավետիսյա՛ն, եկեք իմ տեղը նստեք ու փորձեք անջատել միկրոֆոնը․․․ (video) Հանրապետության տարածքում տիրող ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը. Արմեն Հովասափյան Գևորգ Պապոյա՛ն, ո՞նց եք այդ սարսափելի թվերը հանգիստ ներկայացնում․ Հովիկ Աղազարյան (video) Հիմնավոր կասկածներ կան․ ֆիննախը կոռուպցիոն ռիսկերի մե՞ջ է․․․ (video) Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԲԴԽ նախկին նախագահը. «Առավոտ» Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է. խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը Նիկոլը հաջողությամբ «բիզիմդիրացրեց» քայլիստ Կարենի թեկնածությունը... ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտնվել է սկանդալների կենտրոնում «Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին Արմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am