Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին

Մինչ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Սյունիքի շուրջ շարունակվում է գլոբալ և ռեգիոնալ դերակատար քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) խաղը, մեկ այլ գլոբալ խաղացող՝ Չինաստանը, շախմատային այս խաղում իր երկարաժամկետ և մեր տարածաշրջանի կոմունիկացիոն քարտեզի վրա խորապես ազդող քայլեր է կատարում։

Առիթ ունեցել եմ վերլուծելու վրացական Անակլիա նավահանգիստը չինական կողմի շահագործման փոխանցելու որոշման ազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։

Չինաստանն իր լոգիստիկ ինքնուրույն խաղով ամբողջությամբ մերկացնում է այդ միջանցքի բացառապես գեոպոլիտիկ, պանթյուրքական էությունը։

Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում ներկայացնելու իրենց երազանքը գլոբալ-տնտեսական շահավետության ճռճռան փաթեթավորմամբ՝ շեշտադրելով Արևմուտք-Չինաստան առևտրի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը

Արևմտյան որոշ շրջանակների հետ միասին նրանք նույնիսկ համոզում են, որ հենց սա է «Միջին միջանցքի» (Middle Corridor) հիմնական զարկերակը։

Սև ծովի ափին գտնվող և խորջրյա բացառիկ հնարավորություններով օժտված Անակլիայի նախագիծը մեր տարածաշրջանում սեփական լոգիստիկ խաղի Չինաստանի անմիջական հայտն է։

Իսկ վերջերս չինական մեկ այլ նախաձեռնություն, այս անգամ՝ Միջին Ասիայում, իրականացման դեպքում մի նոր մեխ ավել է խփելու «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարության դագաղի մեջ։

Խոսքը Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթգծի կառուցման շուրջ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին է, որի իրականացման դեպքում Չինաստանը մի կողմից՝ նվազեցնելու է իր կոմունիկացիոն կախվածությունը Ռուսաստանից (այսօրվա դրությամբ՝ Չինաստան-ԵՄ երկաթգծային բեռնափոխադրումների 60%-ն անցնում է ՌԴ-ով, մնացած 40%-ը՝ Ղազախստանով), մյուս կողմից՝ ուժեղացնելու է իր կապն Իրանի հետ, որովհետև կառուցվելիք երկաթգիծը Թուրքմենիայով միանալու է իրանական երկաթգծերին։

Այս տարվա սեպտեմբերին Բիշքեկում բացվեց նոր երկաթգծի կառուցման գրասենյակը, իսկ ամբողջ նախագիծը գնահատվում է մոտ 4.7 մլրդ ԱՄՆ դոլար և 75%-ով ֆինանսավորվելու է Չինաստանի կողմից։

Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Իրանը ոչ միայն Հյուսիս-Հարավ մեգանախագծի հանգուցային դերակատարներից է, այլև ակտիվ վերակառուցում է իր ցանցը դեպի Թուրքիա։ Միայն անցյալ տարվա ընթացքում Իրանից դեպի Թուրքիա երկաթգծային բեռնափոխադրումները հասել են 1.000.000 տոննայի, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնվածությունը։

Կարճ ասած՝ Չինաստանը Հարավային Կովկասում պանթյուրքիզմի կուտն ուտելու փոխարեն՝ իր առևտրային հոսքերը բաշխում է կամ Սյունիքից հյուսիս՝ Վրաստանով, կամ Սյունիքից հարավ՝ Իրանով։ «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին։

Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

26.11.2024

դիտվել է 807 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am