Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան

Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սերժ Սարգսյանի կառավարության տարիներն աչքի են ընկել Հայաստանի ակտիվ դիվանագիտական ջանքերով, հագեցած արտաքին քաղաքական օրակարգերով, Հայաստանի արտաքին իմիջի բարձրացմամբ և մեր քաղաքացիների ամենատարբեր իրավունքներն արտերկրում պաշտպանելով:

2008-2018թթ. այդ օրակարգերը ներառել են.

Արցախի ինքնորոշման իրավունքի և խաղաղ բանակցային գործընթացի առաջմղում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վարվող բանակցային գործընթացին միջազգային քաղաքական աջակցության ապահովում,
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,
Հայաստանի ռազմապաշտպանական կարողությունների ավելացում և ռազմաքաղաքական համագործակցություն,
ԵԱՏՄ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներում, ՇՀԿ-ում, ՍՏՀ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների և ազգային շահերի առաջմղում,
Տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական բալանսի ապահովում,
ԵՄ և անդամ երկրների հետ բազմակողմանի, համապարփակ գործընկերության ձևավորում և փոխշահավետ համագործակցություն,
Արտաքին առևտրի ծավալների աճ ՌԴ, ԵՄ և երրորդ երկրների հետ,
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ՝ առանց նախապայմանների
ԵԱՀԿ-ում ակտիվ աշխատանք Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման նպատակով,
ԵԽ-ում ակտիվ աշխատանք՝ Հայաստանում արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ՏԻՄ-երի գործունեության զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և այլ հարցերում,
Երկկողմ և բազմակողմ արտաքին համագործակցություն էներգետիկայի, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, ֆինանսա-վարկային, հակաահաբեկչության և այլ ոլորտներում:
Ակտիվ խորհրդարանական դիվանագիտություն՝ 50-ից ավելի երկրների և 10 միջխորհրդարանական միջազգային կազմակերպությունների հետ:
Հայկական դիվանագիտությունը նախորդ իշխանությունների տարիներին, յուրաքանչյուր ոլորտում արձանագրում էր կոնկրետ արդյունքներ: Հայ դիվանագետներն ու ներկայացուցիչները հարգանք էին վայելու իրենց դեսպանընկալ երկրներում և կառույցներում: Պաշտոնական Երևանն իր դիվանագիտական օղակներով հագեցած օրակարգ և խոսելու շահեկան թեմաներ ուներ գրեթե բոլոր տեղերում: Այդ ամենից շահում էր Հայաստանի քաղաքացին, աշխարհում ապրող ողջ հայությունը:

Իսկ ինչո՞վ է այսօր զբաղված Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը: Կառավարության 2021-26թթ. ծրագրով նախանշված արտաքին քաղաքական օրակարգերի մեծ մասն ուղղակի ձախողված է: Ոչ մի երկրի կամ կառույցի հետ չունեն սուվերեն խոսելիք, քննարկվող թեմա, Հայաստանի կոնկրետ շահերից բխող վստահելի և փոխշահավետ օրակարգեր:

Աշխարհը կանգնած է պատմական փոփոխությունների և իրադարձությունների շեմին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ պարապուրդի է մատնվել, կամ էլ պինգպոնգի նման շպրտվում է այս ու այն կողմ՝ դառնալով գլխացավանք և ավելորդ բեռ միջազգային հարաբերությունների համար: Իսկ որոշ դեպքերում էլ այլ շահերի տեսանկյունից ուղղակի օգտագործվում է գլոբալ զարգացումներում:

Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված:

Հ. Գ.

Միայն 2024թ. պետական բյուջեն, ոչ մի օգտակար գործ չանելու համար, ՀՀ ԱԳՆ-ին հատկացրել է շուրջ 17մլրդ 63 միլիոն ՀՀ դրամ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին #ՈՒՂԻՂ․ Աննայի պադավատները՝ Նիկոլի «կոկորդում»․ Քրիստինե Վարդանյան (video) Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը նույնպես կհեռանան Քննչական կոմիտեից Պարոն Ավետիսյա՛ն, եկեք իմ տեղը նստեք ու փորձեք անջատել միկրոֆոնը․․․ (video) Հանրապետության տարածքում տիրող ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը. Արմեն Հովասափյան Գևորգ Պապոյա՛ն, ո՞նց եք այդ սարսափելի թվերը հանգիստ ներկայացնում․ Հովիկ Աղազարյան (video) Հիմնավոր կասկածներ կան․ ֆիննախը կոռուպցիոն ռիսկերի մե՞ջ է․․․ (video) Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԲԴԽ նախկին նախագահը. «Առավոտ» Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է. խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը Նիկոլը հաջողությամբ «բիզիմդիրացրեց» քայլիստ Կարենի թեկնածությունը... ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտնվել է սկանդալների կենտրոնում «Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին Արմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան Գյումրիում ՔՊ-ի հաղթանակի համար կամ պետք է ընտրությունների ժամանակ այլանդակ կեղծիքների գնան, կամ դիմեն շամանների օգնությանը Իսրայելը համաձայնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հաստատմանը ՔԿ քննիչ է ձերբակալվել՝ կոռուպցիոն գործով Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բռնկվել է, կա տուժած Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով՝ «իմպոտենտ» Փաշինյանը հայտարարեց, թե Գյումրիում ՔՊ-ի ներսում ընտրություն տեղի կունենա (video) Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում Իսրայելը 2 րոպեում խոցել է Բեյրութի 20 ռազմավարական օբյեկտ 7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am