Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների կենսամակարդակի աճի տվյալները, որոնք հակասում են տնտեսագիտական բոլոր հայտնի եւ անհայտ նորմերին։ ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր՝ Ալխաս Ղազարյան, ով, ըստ պաշտոնական կենսագրության, մինչեւ մանդատ ստանալը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտից վարձատրվում էր գիտնականի համեստ աշխատավարձով` տարեկան 300-600 հազար դրամի սահմաններում:

Զարմանալին այն է, որ ԳԱԱ-ին զուգահեռ ստանձնելով ԱԺ պատգամավորի բազմազբաղ աշխատանքը՝ տրամաբանորեն ԳԱԱ-ում պետք է նվազեր Ղազարյանի աշխատավարձը, կամ գոնե մնար նույնը, քանի որ «պատգամավոր գիտաշխատողը» եւ «պարապ գիտաշխատողը» տարբեր օրակարգեր ու զբաղվածություն ունեն: Բայց Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը (եկամուտը) հատել է 2 միլիոն դրամի շեմը՝ նախկին 300 հազարի փոխարեն։

Միաժամանակ, Մարտունու Վաղաշեն գյուղում ծնված-մեծացած Ալխաս Ղազարյանը, ինչպես ցանկացած հեղափոխական ՔՊ-ական, 2023 թվականին 30.8 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Առավել զարմանահրաշ են Ղազարյանին փոխկապակցված անձի՝ եղբոր՝ Դավիթ Ղազարյանի հետհեղափոխական հաջողությունները։Եթե այն ժամանակ, երբ քույրը պաշտոն էր ստանձնում, Դավիթ Ղազարյանի տարեկան եկամուտը 5 միլիոն դրամ էր, մեկ տարի անց անհատ ձեռնարկատեր Դավիթ Ղազարյանը տարին ավարտել է 26.5 միլիոն դրամ եկամուտով, իսկ ամենաանհասկանալին՝ անհատ ձեռնարկատեր Ղազարյանը, թողնելով այս եկամուտները, 2023 թվականին տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ` չինովնիկի համեստ աշատավարձ ստանալու։

Անհավատալի զարգացումներ»:

դիտվել է 501 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am