Հ1, ԵՊՀ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»․ հեղափոխական նախարարի կինը 3 տեղից բարձր աշխատավարձ է ստանում

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով Երևան հասած և իրար հետևից բարձր պաշտոններ զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի կինը՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսին հետ չի մնում ամուսնուց, նա միաժամանակ 3 տեղ է աշխատում։

2023 թվականին աշխատել է Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև՝ Հանրային հեռուստաընկերությունում։

Նրա տարեկան եկամուտները կազմել են 6․848․714 դրամ, որից 4․204․596 դրամը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, 175․118 դրամը՝ ԵՊՀ-ից, 2․469․000 դրամը՝ Հանրային հեռուստաընկերությունից ստացած աշխատավարձն է։

Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը 2018 թվականից մինչ օրս բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել։ 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2019-ի հունվարի 14-ը զբաղեցրել է Սփյուռքի նախարարի պաշտոնը, 2019-ի հունվարից մինչև 2021-ի օգոստոսի 1-ը եղել է ԱԺ պատգամավոր, 2021-ի սետպեմբերի 28-ից ընտրվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ 2023-ի դեկտեմբերի 29-ին նշանակվել է ԲՏԱ նախարար։

Մխիթար Հայրապետյանի եկամուտները կազմել են 20․485․530 դրամ, որից 17․621․661 դրամն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 34․900 դրամը ԲՏԱ նախարարությունից ստացած աշխատավարձն է, ևս 2․828․969 դրամ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Ամուսինների տարեկան եկամուտները միասին կազմել է 27 միլիոն դրամ։

Թե ինչպես է նախարարի կինը միաժամանակ մի քանի բարձր վարձատրվող աշխատանք կատարում՝ առանց մեկնաբանության։

Մի բան հստակ է, որ Հայաստանում շարունակովում է ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքով աշխատանքների տեղավորվելու ավանդույթը, ինչի դեմ Փաշինյանն, իբր՝ պայքարում էր։

oragir.news

դիտվել է 1433 անգամ
Լրահոս
«Bayraktar TB2T»-ը համալրվել է արհեստական բանականությամբ և տուրբո շարժիչով Թուրքիայի զենքի արտահանման ծավալները վերջին 4 տարում աճել են 103%-ով Ի՞նչ վիճակում են այսօր Լաթաքիայի հայերը Կա՞ն մարդիկ, որոնք դեռ հավատում են «թալան հետ բերել», «հատիկ-հատիկ» մանիպուլյացիաներին. Վահագն Սարոյան Վթարային շենքում անմարդկային պայմաններ են․ Գառնիկ Դանիելյան Գեղարքունիքի դպրոցներից մեկում երեխան ծեծի է ենթարկվել Նիկոլ Փաշինյանը, Գյումրիում իր թալանի «փչացած պլաստինկան» օգտագործելով, մեծ վրիպում թույլ տվեց Ինչո՞ւ է Եվրոպան «լուռ հետևում» Սիրիայում ալավիների կոտորածներին 18+․ «Դու քայլող ․․․ ես», «Քեզ ․․․ տեղ դնող չկա»․ ի՞նչ էր կատարվում Փաշինյանի գրառման տակ, մինչև մաքրելը Թիվ մեկ թալանչին Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենան ու բեռնատարը. վիրավոր կա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցմունք է տվել Բակո Սահակյանը Սա իմ վերջին մենամարտը չի, փոխել եմ 3 նախագահ, 5 վարչապետ, դուք կլինեք 6֊րդը. Ղուկասյանը` Փաշինյանին Սիրիայում ցեղասպանությունը շարունակվում է. Վերջին լուրերը Սիրիայից Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ Եվրադատարանում չլուծված և առկախ դիմումների քանակով Թուրքիան 1-ին տեղում է Պարզ է, որ լարված շփումներ են սպասվում. Պեսկով Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում Իսրայելի էլեկտրաէներգիայի անջատումը շանտաժ է համարում Սիրիայում հայտարարել են Ասադի կողմնակիցների դեմ ռազմական գործողության ավարտի մասին Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»․ Հայրապետյան ԱՄՆ-ի դիրքորոշումը հուսադրող է. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։ Մարտի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am