Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել զրո տոկոսով։
«Պաշտոնի ստանձնման ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ «Էյ Սի Էմ Սի» ընկերությանը տվել է 35 մլն 380 հազար դրամի փոխառություն զրո տոկոսով և այդ տարի ստացել է 1 մլն դոլար փոխառություն՝ զրո տոկոսով և ըստ այդ հաշվետվության՝ 1 մլն դոլարի էլ վարկ է ստացել կրկին զրո տոկոսով։ Ենթադրվում է, որ 1 մլն վարկը կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021թ․ ամբողջ տարվա տված հաշվետվության ընթացքում այդ 1 մլն վարկը չկա։ Այսինքն, մենք ունենք հետևյալ տեղեկությունը, որ նա ստացել է 1 մլն դոլար զրո տոկոսով փոխառություն, որը կասկածելի գործարք է նման պաշտոնատար անձի համար»։ Այս մասին այսօր Փաստաբանների պալատի ակումբի նախաձեռնող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։