Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։

Սերժ Սարգսյանի կառավարության տարիներն աչքի են ընկել Հայաստանի ակտիվ դիվանագիտական ջանքերով, հագեցած արտաքին քաղաքական օրակարգերով, Հայաստանի արտաքին իմիջի բարձրացմամբ և մեր քաղաքացիների ամենատարբեր իրավունքներն արտերկրում պաշտպանելով:

2008-2018թթ. այդ օրակարգերը ներառել են.

1. Արցախի ինքնորոշման իրավունքի և խաղաղ բանակցային գործընթացի առաջմղում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,

2. ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վարվող բանակցային գործընթացին միջազգային քաղաքական աջակցության ապահովում,

3. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,

4. Հայաստանի ռազմապաշտպանական կարողությունների ավելացում և ռազմաքաղաքական համագործակցություն,

5. ԵԱՏՄ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներում, ՇՀԿ-ում, ՍՏՀ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների և ազգային շահերի առաջմղում,

6. Տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական բալանսի ապահովում,

7. ԵՄ և անդամ երկրների հետ բազմակողմանի, համապարփակ գործընկերության ձևավորում և փոխշահավետ համագործակցություն,

8. Արտաքին առևտրի ծավալների աճ ՌԴ, ԵՄ և երրորդ երկրների հետ,

9. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ՝ առանց նախապայմանների

10. ԵԱՀԿ-ում ակտիվ աշխատանք Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման նպատակով,

11. ԵԽ-ում ակտիվ աշխատանք՝ Հայաստանում արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ՏԻՄ-երի գործունեության զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և այլ հարցերում,

12. Երկկողմ և բազմակողմ արտաքին համագործակցություն էներգետիկայի, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, ֆինանսա-վարկային, հակաահաբեկչության և այլ ոլորտներում:

13. Ակտիվ խորհրդարանական դիվանագիտություն՝ 50-ից ավելի երկրների և 10 միջխորհրդարանական միջազգային կազմակերպությունների հետ:

Հայկական դիվանագիտությունը նախորդ իշխանությունների տարիներին, յուրաքանչյուր ոլորտում արձանագրում էր կոնկրետ արդյունքներ: Հայ դիվանագետներն ու ներկայացուցիչները հարգանք էին վայելու իրենց դեսպանընկալ երկրներում և կառույցներում: Պաշտոնական Երևանն իր դիվանագիտական օղակներով հագեցած օրակարգ և խոսելու շահեկան թեմաներ ուներ գրեթե բոլոր տեղերում: Այդ ամենից շահում էր Հայաստատի քաղաքացին, աշխարհում ապրող ողջ հայությունը:

Իսկ ինչո՞վ է այսօր զբաղված Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը: Կառավարության 2021-26թթ. ծրագրով նախանշված արտաքին քաղաքական օրակարգերի մեծ մասն ուղղակի ձախողված է: Ոչ մի երկրի կամ կառույցի հետ չունեն սուվերեն խոսելիք, քննարկվող թեմա, Հայաստանի կոնկրետ շահերից բխող վստահելի և փոխշահավետ օրակարգեր:

Աշխարհը կանգնած է պատմական փոփոխությունների և իրադարձությունների շեմին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ պարապուրդի է մատնվել, կամ էլ պինգպոնգի նման շպրտվում է այս ու այն կողմ՝ դառնալով գլխացավանք և ավելորդ բեռ միջազգային հարաբերությունների համար: Իսկ որոշ դեպքերում էլ այլ շահերի տեսանկյունից ուղղակի օգտագործվում է գլոբալ զարգացումներում:

Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված:

Հ. Գ. Միայն 2024թ. պետական բյուջեն, ոչ մի օգտակար գործ չանելու համար, ՀՀ ԱԳՆ-ին հատկացրել է շուրջ 17 մլրդ 63 միլիոն ՀՀ դրամ»:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Քաղաքը կոլապս է ապրում Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հ1, ԵՊՀ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»․ հեղափոխական նախարարի կինը 3 տեղից բարձր աշխատավարձ է ստանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով Նոր մանրամասներ՝ Կարբի գյուղում տեղի ունեցած վթարից. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզում զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա՞․ Գեղամ Նազարյանի տեսակետը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Պադավատապետություն կա՞․ Փաշինյանի օրոք գնված գերթանկարժեք ծառայողական մեքենաները Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Հովհաննես Շահինյանը «լքում է» Արշակ Կարապետյանին և «միանում է» Միհրան Պողոսյանին Լարսը փակվեց Ինձ պադվադիտ չանես Աղազարյան Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է Գեղամ Նազարյանը մանդատ դնելու մասին Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան ՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Թալանված արցախցի պապիկը ծանր դրության մեջ է․ նա օգնության կարիք ունի․․․ (video) Աննա՛, քեզ էս ի՞նչ է թվում․․․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am