Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան

Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են գործադուլները», «Ինչո՞ւ են բոլորը լուռ համակերպվում» և այլն։ Այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Հարցնողների մեծ մասն իսկապես չեն հասկանում, թե ինչո՞ւ էր նախկինում իշխանությունների ամեն մի քայլ բուռն ու զանգվածային ընդվզում առաջացնում, իսկ հիմա՝ ոչ։

Զարմանքի պատճառն այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչպես է ընդհանրապես կազմակերպվում հասարակական պայքարը, շարժումները։

Որ այդպիսի շարժումները ԵՐԲԵՔ չեն առաջանում զրոյից։

Օրինակ՝ ԱՄՆ-ում սևերի իրավունքների պայքարի բազան հիմնականում կրոնական կազմակերպություններն էին, սևերի բողոքական եկեղեցիները, որոնց շուրջ համայնքներ կային ձևավորված։ Գոնե սկզբում այդպես էր։

Օրինակ՝ շատ տեղերում պայքարի հիմքում արհմիությունների զարգացած համակարգն է։
Հայաստանում նախորդ իշխանությունների դեմ պայքարի հիմքում արևմտյան փողով ստեղծած և աճեցրած ՀԿ-ների ու լրատվամիջոցների շուրջ առաջացած «էկոհամակարգն» էր։

2018-ից հետո արևմտյան սնուցմամբ այդ համակարգը «ճտիկով անջատվեց», ֆինանսավորումը կրճատվեց։

Նոր՝ ազգային, ինքնիշխան (այսինքն հայկական, այլ ոչ թե արևմտյան շահը սպասարկող) քաղաքացիական հասարակությունը սաղմնային վիճակում է։ Ով էլ ակտիվանում է, նիկոլականները միանգամից փորձում են իրենցով անել կամ ջախջախել։

Կասեք. «Բա ընդդիմությունը՞»։ Ճիշտ կասեք։ Ընդդիմությունն էլ 6,5 տարում այդպես էլ չկարողացավ և/կամ չուզեց ադապտացվել նոր իրականությանը, չուզեց սովորել ու զարգանալ։ Ընդդիմությունը նաև հիմնովին վարկաբեկված է։

Հիմա կհարցնեք. լավ, բա վերջը՞։ Այս թալանի, կեղեքման, քրոնիկ դավաճանության ու պետականաքանդության դեմ արդյոք անհնարի՞ն է դիմադրելը։

Իհարկե հնարավոր է դիմադրելը, հնարավոր է նաև հաղթելը։ Ուղղակի բոլորին թվում է, թե այդ հաղթանակները լինելու են արագ, մինիմալ նեղություններով ու միանշանակ։ Երբ ասում ես, որ տարիների գործ է, պայքարելու հավեսը փախնում է։
Օրինակ՝ ոչ ոքի չի զարմացնում միջինոտ հարսանիքին կես տարուց մեկ տարի նախապատրաստվելը (է՛լ չասեմ գումարը), բայց 100 հազար հոգու կազմակերպելն ու պայքարի հանելը ուզում են զրոյից սկսել ու մի քանի շաբաթում հասցնել հաղթական ավարտի։

Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ՝ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք։

Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ (իսկ ինչ-որ պահի ուղղակի վտարվելու ենք մեր հողից)»։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Թալանված արցախցի պապիկը ծանր դրության մեջ է․ նա օգնության կարիք ունի․․․ (video) Աննա՛, քեզ էս ի՞նչ է թվում․․․ քաղաքացի (video) ԳՈՅ-ի ներկայացումը՝ բաց երկնքի տակ (video) Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյանի խաստովանությունը (video) էդ 9270000-ը ոնց եք ծախսելու․ սայլը ձիուց առաջ եք դրել․ հակասում եք Ձեզ․ Հրայր Թովմասյան (video) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդին Ի՞նչ է առաջարկել Ռոքֆելլերը Խրուշչովին (video) 9 ամսվա ընթացքում ժողովրդից կարմիր գծերով թալանել են 1 միլիարդ դրամ (video) Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր... Գյումրիում սարսափելի վիճակ է․ պայթած գազելներ են պտտվում․ Երվանդ Բոզոյան (video) Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան Քյարմյանին հեռացնելու Նիկոլի հիմնական ու իրական պատճառը (video) Ներքին Պտղնի գյուղի բնակիչը սպառնացել է նռնակով «ՀՀ նախագա՞հ, թե՞ արտաքնոցի տրյապկա»․ պահեստազորի գնդապետ (video) Իմ կյանքին չխառնվեք, եղա՛վ․ Նարեկ Զեյնալյանը հունից դուրս եկավ (video) Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Իշխան Սաղաթելյան #ՀԻՄԱ․ «Ի՞նչ տարբերություն՝ Աննա, թե Ալեն․ դրված է՝ քանի հայի են դեռ ցեղասպանելու»․ Հայկ Փայտյան (video) Կրկին դանակահարություն Երևանում. 15-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց Հերթական պաշտոնանկությունը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Խնդրում եմ այլևս չմեղադրել ժողովրդին․ կա մի հստակ հարց․ Երվանդ Բոզոյան (video) Իրանը հասկացավ դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին «Աննա՛, տգիտությունը քո տնից քացով հանի»․ Արմինե Ադրբեկյան (video) Փաշինյանի հենարանը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ Ալիևը. արդեն պաշտոնապես. Alpha News Բացառիկ․ Ալիև՛,տես՝Հայաստանում ապրող ադրբեջանցիներն ինչ նամակներ են ուղարկել մեզ․․․ Մասիսի շրջանի շրջկոմի առաջին քարտուղար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am