Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

« «Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը». Ֆիլիպ Պետեն՝ Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգի վարչապետ

«Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք»․ Նևիլ Չեմբերլեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։

Հայաստանում այսօր իշխանություն զբաղեցնողների հայտարարությունները հաճախ հեշտ է շփոթել թշնամական պետությունների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ հայտարարությունները զայրույթ և տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։ Ավելին, այսպիսի հայտարարությունները հաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկություն չկա» հուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք հայտնվում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։

Սակայն բավական է հիշել ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմության դրվագները և տեսնել, որ ծանր պարտությունների, հուսալքության և անորոշության պայմաններում, անգամ պետականության բավական երկար պատմություն ունեցող ազգերն են անցել նույնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչության։ Բավական է հիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եվրոպական երկրների օրինակները։

Համագործակցություն թշնամու հետ՝ պրագմատիզմի անվան տակ

1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և նույն հայացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արվեց եվրոպայում խաղաղություն ապահովելու անվան տակ։ Ավելին, Չեմբեռլենը և Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտահայտեցին իրենց մտադրությունը «այլևս երբեք միմյանց հետ չպատերազմելու» և վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց հետո բառացի հայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղությունը»։

Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդեն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաված էր ֆաշիստական զորքերի կողմից։

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարության փոփոխության տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բավարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդվում էր ամեն գնով և ամենուր ֆաշիզմի դեմ պայքարի տրամաբանությամբ։

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում ֆրանսիայում հաստատված կառավարությունը։

Ճիշտ նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սյունիքում և Տավուշում տարծքներ հանձնելը, Արդբեջանի և Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։

Նույնական էր նաև երկրի ներսում վարվող քաղաքականությունը։

Վիշիի ռեժիմը ձգտում էր ոչնչացնել ավանդական արժեքները՝ օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը ներկայացնում էր որպես բարոյապես և քաղաքականապես կործանված: Նրանք Ֆրանսիայի պարտության մեղքը բարդում էին «փտածության» և կոմունիստների, հրեաների ու ձախակողմյան մտավորականների ազդեցության վրա՝ իրենց դիրքավորելով որպես «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:

Վիշիի կառավարության հակահրեական քաղաքականությունը հաճախ գերազանցում էր նույնիսկ գերմանական պահանջները:

Այսպիսի քաղաքականությունը նույնական է Հայատանում վարվող հակաարցախյան քաղաքականության հետ։ Օրինակ, անգամ Ադրբեջանում չէին կարող պատկերացնել, որ ՀՀ որևէ իշխանություն մեկ հրամանով արցախահայերին կզրկի քաղաքացիության կարգավիճակից, փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրավունքներից։

Դիմադրությունը որպես միակ իրական այլընտրանք

Վիշիի օկուպացիոն վարչակարգը ևս ուներ դիմադրություն երկրի ներսում. ի վերջո, բոլոր ֆրանսիացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ։ Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախվում էին բազմաթիվ լուրջ խնդիրների, որոնք դժվարացնում էին հանրային կոնսոլիդացիան։

Լոնդոնում աքսորի մեջ գտնվելով՝ Ֆրանսիական դիմադրության առաջնորդ դը Գոլը կոչ էր անում դիմադրություն ցուցաբերել թե՛ Նացիստական Գերմանիային, թե՛ Վիշիի ռեժիմին: 1940 թ. հունիսի 18-ին ԲիԲիՍի-ով հնչեցրած իր ելույթում գեներալ դը Գոլն իր այլընտրանքը ձևակերպել է հետևյալ կերպ. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»։

Նույնն է նաև ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թեև հաշվի է առնում մեր կրած ծանր պարտությունը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման ռեսուրս, և կա թշնամուն հանձնվելու օրակարգին իրական այլընտրանք, որը պետք է սկսվի երկրում իշխանության փոփոխությունից։

Սակայն, օկուպացված Ֆրանսիայում ևս այլախոհները դժվարանում էին հանրությանը հասցնել իրենց ուղերձները։

Վիշիի ռեժիմի պրոպագանդան Պետենին ներկայացնում էր որպես ազգային փրկիչ՝ օգտագործելով նրա Առաջին համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը։ Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացվում էին որպես վտանգավոր, ոչ հայրենասեր կամ թշնամական սադրիչներ՝ վախ ներշնչելով բնակչության շրջանում։

Հատուկ քարոզչություն էւ տարվում Դաշնակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով Ֆրանսիայի տարածքի 60% բռնազավթած Գերմանիային ներկայացնել որպես միակ հնարավոր այլընտրանք։

Այ բոլոր դրսևորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին:

Մեծ դեր էին խաղում նաև պարտված երկրում տիրող հասարակական տրամադրությունները։

Ֆրանսիացիներից շատերը, հիասթափված 1940 թ. պարտությունից, հավատում էին, որ Պետենի համագործակցությունը լավագույն միջոցն է Ֆրանսիայի մնացածը փրկելու համար։

Տնտեսական դժվարությունները, սննդի պակասը և պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատևումը՝ թողնելով քիչ ժամանակ քաղաքական ակտիվության համար։

Ամոթի շրջանի ավարտը

Վիշիի ռեժիմը փլուզվեց Ֆրանսիայի ազատագրումից հետո՝ 1944 թվականին: Պետենին դավաճանության համար դատապարտեցին մահվան, ինչը հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Պիեռ Լավալը մահապատժի ենթարկվեց 1945 թվականին:

Վիշիի ռեժիմի անկումից և 1944 թ. Ֆրանսիայի ազատագրումից հետո Ֆրանսիայի Հանրապետության Ժամանակավոր կառավարությունն ու հետագա վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ՝ Ֆրանսիական ամոթի էջը փակելու և ժողովրդավարական կառավարման վերականգնման համար։ Ահա մի քանի կոնկրետ օրինակներ.

1. Թշնամու հետ համագործակցողների պատժում
Հազարավոր մարդիկ դատվեցին պատերազմից հետո կազմավորված դատարաններում, և նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրավունքները կամ զրկվեցին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
2. Վիշիի ռեժիմի օրինականության մերժում
Վիշիի ռեժիմի բոլոր գործողությունները հայտարարվեցին անվավեր։ Չեղարկվեցին ընդունած բոլոր օրենքներն ու հրամանագրերը, այդ թվում՝ այն օրենքները, որոնք սահմանափակում էին ազատությունները կամ խտրականություն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ։
3․ Տնտեսական և սոցիալական բարեփոխումներ
Ազգայնացվեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդյունաբերությունները և բանկերը, ինչպիսիք էին Renault-ը, որպեսզի կանխվի պատերազմի ընթացքում մասնավոր շահագործումը և վերակառուցվի տնտեսությունը։
4․ Սոցիալական ապահովագրության համակարգ
Ստեղծվեց համապարփակ առողջապահական, թոշակային և սոցիալական ապահովագրության համակարգ՝ արդար և ժամանակակից հանրապետության վերակառուցման շրջանակներում։
5. Դիմադրության մարտիկների մեծարում
Պաշտոնապես ճանաչվեց Ֆրանսիական դիմադրության ներդրումը և նախատեսվեցին թոշակներ և պատիվներ նրա անդամների համար

Այսպիսով, թշնամու հետ համագործակցության ճանապարհի ընտրությունը չփրկեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային աղետալի պատերազմի մեջ ներքաշվելուց, ծանր մարդային կորուստներից և ավերածություններից։ Ֆրանսիայի դեպքում չարիքի հետ ավելի երկար համագործակցությունը հանգեցրեց լրիվ նոր պետության կազմավորման անհրաժեշտության։ Եվ միայն այդ չարիքի դեմ ցուցաբերված դիմադրությունը կենսական նշանակություն ունեցավ իրավիճակի հաղթահարման, նոր պետության կառուցման համար՝ թույլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նույնականացումը։

Նույն է նաև Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու և երկրում հաստատված վարչակարգի դեմ հետևողական դիմադրությունը կարող է դուռ բացել մեր երազանքների պետության կերտման համար։ Որքան էլ դժվար, երբեմն անօգուտ թվան օրվա վարչակարգի դեմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միևնույնն է, հենց դրանք են վաղվա հաղթանակի սաղմերը և ազգային նոր որակի պետության կառուցման հիմքը»։

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆ Զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԹԻ ՏԱԿ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՈՒՐՈՒՄ»․ Լևոն Ջավախյան «Առաջին ագամը չէ, որ Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ»․ Հակոբ Բադալյան «Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան «Այ քեզ լոգիկա․ ուրեմն գյուղի պո*նիկն ամենաանկախն է»․ Ոսկան Սարգսյան Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի․ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում Երևանում «Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին Պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան «Խաղաղության» անվան տակ հերթական զիջումը ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել չի ստացվելու․ Արթուր Միքայելյան Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Զելենսկի Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ. Տեր Մովսես Իրանը ԱՄՆ-ի հետ հակամшրտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը․ Ոսկանյան Իրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք» Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am