Արևմուտքը փորձում է հեղաշրջում անել Վրաստանում. Նարիշկինը` «ուկրաինական սցենարի» մասին

Թբիլիսին բախվում է գունավոր հեղափոխության հերթական փորձի, այսինքն՝ պետական հեղաշրջման։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։

«Արևմուտքը երբեք հեշտությամբ բաց չի թողնում իր զոհին։ Թբիլիսին այսօր բախվում է հերթական գունավոր հեղափոխության, այսինքն՝ հեղաշրջման փորձի։ Հուսանք` կձախողվի, ինչպես նախկինում տապալվեցին Բելառուսը և Ղազախստանը խարխլելու արևմուտքի լկտի փորձերը»,-ասել է նա:

Նարիշկինը նշել է, որ Վրաստանը, եվրաինտեգրման խոստումների դիմաց կրճատելով կապերը հետխորհրդային տարածքի հետ, իրեն մեծապես զրկեց ռազմավարական խորությունից, սակայն երկրի իշխանությունները ժամանակին գիտակցեցին այդ քաղաքականության կործանարար լինելը։

Նրա խոսքով` Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում տարբերակներ են մշակում այսպես կոչված «ուկրաինական սցենարը» ԱՊՀ որոշ երկրների նկատմամբ կիրառելու համար: Փորձում են ազգային ինքնության ամրապնդման պատրվակով նեղ տեղային ազգայնականություն հրահրել և Արևմուտքի հետ ինտեգրման մղել։ Տեղեկություններ կան, որ ամերիկյան և եվրոպական հետախուզական ծառայությունները կայուն կապեր ունեն ԱՊՀ-ի ազգայնական կուսակցությունների և շարժումների հետ։

Նարիշկինը նշել է, որ արտասահմանյան հիմնադրամների աջակցությամբ Եվրասիայում գործում է արևմտամետ և միևնույն ժամանակ հակառուսական և հակաչինական օրակարգը առաջ մղող տեղեկատվական և վերլուծական հարթակների ու ռեսուրսների մի ամբողջ ցանց։

Նարիշկինի խոսքով՝ անվտանգության եվրասիական կառուցվածքը պետք է փոխարինի սնանկացած եվրատլանտյանին, որի դիսֆունկցիան ի վերջո ուկրաինական, ինչպես նաև մի շարք այլ ճգնաժամեր առաջացրեց։

«Անգլոսաքսոնները սիրում են պառակտել, որպեսզի իշխեն։ Մենք պետք է է՛լ ավելի միավորվենք, որպեսզի ապրենք խաղաղ և անվտանգ՝ անկախ արևմտյան դեգրադացվող տոտալիտար և լիբերալ ռեժիմների ցանկացած արտաքին արկածախնդրությունից»,-հավելել է Նարիշկինը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

դիտվել է 137 անգամ
Լրահոս
ԳՈՅ-ի ներկայացումը՝ բաց երկնքի տակ (video) Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյանի խաստովանությունը (video) էդ 9270000-ը ոնց եք ծախսելու․ սայլը ձիուց առաջ եք դրել․ հակասում եք Ձեզ․ Հրայր Թովմասյան (video) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդին Ի՞նչ է առաջարկել Ռոքֆելլերը Խրուշչովին (video) 9 ամսվա ընթացքում ժողովրդից կարմիր գծերով թալանել են 1 միլիարդ դրամ (video) Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր... Գյումրիում սարսափելի վիճակ է․ պայթած գազելներ են պտտվում․ Երվանդ Բոզոյան (video) Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան Քյարմյանին հեռացնելու Նիկոլի հիմնական ու իրական պատճառը (video) Ներքին Պտղնի գյուղի բնակիչը սպառնացել է նռնակով «ՀՀ նախագա՞հ, թե՞ արտաքնոցի տրյապկա»․ պահեստազորի գնդապետ (video) Իմ կյանքին չխառնվեք, եղա՛վ․ Նարեկ Զեյնալյանը հունից դուրս եկավ (video) Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Իշխան Սաղաթելյան #ՀԻՄԱ․ «Ի՞նչ տարբերություն՝ Աննա, թե Ալեն․ դրված է՝ քանի հայի են դեռ ցեղասպանելու»․ Հայկ Փայտյան (video) Կրկին դանակահարություն Երևանում. 15-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց Հերթական պաշտոնանկությունը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Խնդրում եմ այլևս չմեղադրել ժողովրդին․ կա մի հստակ հարց․ Երվանդ Բոզոյան (video) Իրանը հասկացավ դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին «Աննա՛, տգիտությունը քո տնից քացով հանի»․ Արմինե Ադրբեկյան (video) Փաշինյանի հենարանը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ Ալիևը. արդեն պաշտոնապես. Alpha News Բացառիկ․ Ալիև՛,տես՝Հայաստանում ապրող ադրբեջանցիներն ինչ նամակներ են ուղարկել մեզ․․․ Մասիսի շրջանի շրջկոմի առաջին քարտուղար (video) Հերթական ամանորյա «նվերը» Երևանի 9%-ոց իշխանությունից ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել, պարեկները հսկում են գրասենյակը. Oragir.News
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am