Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան

Դուք ձեր տեղեկանքում նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է առողջապահության համապարփակ պարտադիր ապահովագրության օրենքի ընդունմամբ, հիմա եթե այդ օրենքը չկա, այս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված. ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցի քննարկմանը պատասխանող կողմ հանդիսացող առողջապահության նախարարության ներկայացուցչին հարցրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։


Նրա խոսքով, կառավարության ընդունած հայեցակարգի համապատասխան՝ առողջապահության պարտադիր ապահովագրությունն արդեն իսկ պետք է ներդրված լիներ։ 2025թ.-ին պետք է լիներ նախապատրաստական փուլ, հաջորդ երեք տարիներին փորձարկման փուլ և 2027-ից իրականացվեր ամբողջությամբ։

Պատասխանող կողմը նշեց, որ չի հասկանում հայեցակարգի ու համաձայնագրի հակասությունն ինչումն է՝ հաստատելով, որ չկա ապահովագրության հիմնադրամ, օրենք, բայց վարկային ցուցանիշների մասում նախանշված են, թե երբ են պարտավորվում այդ ամբողջն ունենալ․

«Մասնավորապես, 2025-ի վերջին պարտավորվում ենք ունենալ հաստատված օրենքը, նույնը նաև մյուս հարցերին է վերաբերում»։

Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ․ «Բայց եթե չկան այդ ապահովագրվածները, դուք ասում եք նախատեսվում է, կամ մինչև 2023-ը պետք է օրենք լիներ, հիմա եթե չկա, էս գումարը ո՞նց եք ծախսելու»։

Թովմասյանն ավելացրեց․ «Դուք սայլը ձիուց առաջ եք դրել, վերցրել եք գումարն այս համաձայնագրով և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, այնտեղ կնախատեսենք, այնտեղ ցուցանիշներ կլինեն ու կծախսենք։ Բայց հակառակը պետք է լիներ։ Գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է՝ օրենքը չկա, դուք հիմա ասում եք՝ կընդունենք օրենք, այնտեղ նախատեսված չափով ծախսր կանենք»,-ասաց նա։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի դեպքով քրվարույթ է հարուցվել Կարեն Կարապետյանը ևս Սամվել Կարապետյանի տան մոտ է․․․ ի՞նչ վիճակ է այնտեղ (video) Դեմոկրատները մեծամասնություն ստացան. հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը ամուսիններ էին և իրենց 18–ամյա որդին ԱԱԾ ծառայողները հատուկ փաթեթի շրջանակու՞մ են մտել Սամվել Կարապետյանի տուն․ Արամ Վարդևանյան (video) Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է «Վարչաբենդի» պարային խմբով էլի համերգներ ունե՞ք․ ինչպես Ղազարյանի խոսքից «վիրավորվեց» Ավանեսյանը (video) ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է Քննչական կոմիտեն 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի տանը (video) Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում. «Հորքուրի գանձերն» ու պետական բյուջեն (video) Ռուսաստանի բանակը հարվածներ է հասցրել Կիևի և Ժիտոմիրի մարզերի 2 էլեկտրական ենթակայանի Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում չորս նավթատարի պայթյունի մասին Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ» Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ «Ժողովուրդ» Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում» Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am