Միացյալ Նահանգները չի մասնակցի իրանական միջուկային առաջընթացին նվիրված բանակցություններին, որոնք Ժնևում կայանալու են Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ոչ, մենք չենք միանա այդ բանակցություններին։ Մենք սերտորեն համակարգում ենք մեր ջանքերը «եվրաեռյակի» մեր գործընկերների հետ Իրանի կողմից միջուկային անվտանգությանն առնչվող իր պարտավորությունների լիարժեք կատարման և դրանք չկատարելու համար նրան պատասխանատվության ենթարկելու շուրջ», – ասել է նա:
Միլլերն ընդգծել է նաև, որ Իրանն, ըստ Վաշինգտոնի, պետք է ապահովի լիակատար համագործակցություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին Իրանի և «եվրաեռյակի» արտաքին գործերի փոխնախարարները կհանդիպեն՝ քննարկելու հարցեր, որոնք վերաբերում են իսլամական հանրապետության և որոշ եվրոպական երկրների միջև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին։ Ավելի ուշ իրանական այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հանդիպումը տեղի կունենա Ժնևում:
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան