Դասադուլը նոր թափ է ստանում
Արդեն 3-րդ օրը, շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է ,որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։ Ուսանողների պահանջն անփոփոխ է՝ վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքի սահմանափակումը վերանայել: Ուսանողները նշել են, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ մինչ տարկետում լինի: Նրանց չի գոհացրել կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման արդյունքը, նախարարը հորդորել էր վերջիններիս դադարեցնել դասադուլը: ԿԳ նախարարը երեկ իրենց հետ հանդիպման ժամանակ զարմանք է հայտնել, որ բուհի դռները փակում են: Այսօր արդեն դռները բաց են, բայց իրենց միանալ թույլ չեն տալիս մյուս ուսանողներին. Ուսանողները երթով շարժվել են դեպի ԵՊՀ այլ մասնաշենքեր:Նրանք քայլերթով շարժվում են Աբովյան փողոցով՝ վանկարկելով ազատ, անկախ ուսանող և տարկետում լինելու է:
