Ղարիբաշվիլու պատասխանը կամ ինչպե՞ս է խաբում Նիկոլ Փաշինյանը. Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղարիբաշվիլու պատասխանը կամ ինչպե՞ս է խաբում Նիկոլ Փաշինյանը․

2024 թ. գարնանը, երբ Վրաստանում ծայրահեղ լարված իրավիճակ էր, և Արևմուտքը ուղղակի պատերազմ էր հայտարարել իշխանություններին՝ գործակալական ցանցի դեմ ուղղված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով, նախկին վարչապետ, ներկայում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին շախմատային ջախջախիչ քայլ կատարեց:

Ի պատասխան Արևմուտքի շանտաժների, թե այդ օրենքով Վրաստանը փակում է ԵՄ-ին անդամակցելու դռները, Ղարիբաշվիլին հայտարարեց հետևյալը. «Իշխող կուսակցությունը կվերացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե ԵՄ-ն դա պայման դնի միությանը միանալու համար։ Այսօր Եվրոմիությունը պատրաստ չէ ընդլայնման... Պարզ ասած՝ եթե մեզ ասեն, որ վաղը մենք կդառնանք ԵՄ անդամ, մենք կարող ենք վերացնել օրենքը»:

Թարգմանենք Ղարիբաշվիլու ասածը. ԵՄ-ի՛ տղերք, կարծում եք՝ մենք չգիտե՞նք, թե իրականում ձեր ուզածն ինչ է: Ի՞նչ ԵՄ-ի անդամակցություն, ի՞նչ օրենքի չեղարկում, ի՞նչ եք եկել կապիկություններ եք անում:

Նիկոլ Փաշինյա՛ն, եթե դու հայ ժողովրդին երաշխավորես, որ Ադրբեջանը հետ կգնա քո նշած Սովետական Հայաստանի սահմաններ, կդադարի ՀՀ-ն համարել Արևմտյան Ադրբեջան, սովորական, նորմալ հարևանություն կանի, Թուրքիան կապաշրջափակի ՀՀ-ն ու այլևս չի վարի թշնամական քաղաքականություն, ավելին, կերաշխավորես, որ մեր բեռնատարներն առանց վախենալու կանցնեն Ադրբեջանով և այլն, ապա միայն այդ ժամանակ կարող ես ասել՝ ժողովո՛ւրդ ջան, վաղվանից ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈւՄ ՈՉԻՆՉ, բայց նաև ՉԵՆՔ ԽՈՍՈւՄ Արևմտյան Հայաստանի, Արցախի, Արարատի մասին, եկեք Հռչակագիրն էլ փոխենք, ոչինչ, դրա փոխարեն մարդիկ էսքան բան են անում:

Բայց դու էդ երաշխիքները ոչ միայն չե՛ս տալիս, այլևս հենց դո՛ւ ես ասում, որ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը, օրինակ, Կիրանցի կեսը հանձնելուց մի ամիս անց չի հարձակվի, կամ որ փոխենք Հռչակագիրը, Ադրբեջանը կդադարի Երևանին տիրանալու մտքից։

Հետևաբար, ինչպես Ղարիբաշվիլին էր դիպուկ ասել, Վրաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը խնդրո առարկա օրինագծով պայմանավորելը կեղծ կատեգորիա է, մենք ևս իրավունք ունենք ասելու.

հարևանություն անելը («խաղաղության օրակարգը») Հռչակագրով, Արևմտյան Հայաստանով, Արարատով ու Արցախով պայմանավորելը ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է, իսկ դու ստորաբար խաբում ես հայ ժողովրդին:

Ղարիբաշվիլին վկա»:

դիտվել է 331 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Աննա Հակաբյանի հերթական մեռելածին ծրագրերը․ Արմինե Ադիբեկյան (video) Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ ՇՏԱՊ․«Ժողովրդավարության բաստիոն»-ում քանդում են ՀՀ քաղաքացու սեփականությունը... (video) ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել #ՀԻՄԱ․Խայտառակ թալան է, մեր հաշվին դարձան միլիոներ․ իրազեկման ակցիա` ընդդեմ տրանսպորտի թանկացման (video) Խայտառակ վիճակ․ ջրատարի վթար եւ ջրհեղեղ՝ Տերյան փողոցում (video) Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ալիևը զանգահարել է Թրամփին Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտը Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում 2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ #ՈՒՂԻՂ․ Նիկոլ–Աննայական թալանն ու ցինիզմը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Լարսը բեռնատարների համար փակվեց Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Ղարիբաշվիլու պատասխանը կամ ինչպե՞ս է խաբում Նիկոլ Փաշինյանը. Վահե Սարգսյան Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում. փորձագետ Մառախուղ է, փակ ավտոճանապարհ կա․ իրավիճակը ՝ ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am