Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնիում տղամարդը սպառնում էր մարտական նռնակ պայթեցնել

նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա նռնակը չպայթեցնի։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տղամարդու ինքնությունը։

Թե ի՞նչն է եղել պատճառը, որ նա փորձում է նման քայլի դիմել, պարզվում է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Վ․ Վարդանյանին, Կ․ Հակոբյանին ու Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Ա․ Զաքարյանին հաջողվում է պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել տղամարդուն և ոստիկանների գործողությունների շնորհիվ նա չկարողացավ գործի դնել նռնակը։

Արդեն տեղում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։

Այս պահին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, փորձում են նռնակները վնասազերծել և տեղափոխել անվտանգ վայր։

Կասկածյալին ոստիկանություն Աբովյանի բաժին են տեղափոխել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լ․ Բադալյանի և հրամանատարի տեղակալ Վ․ Կարապետյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից Վ․ Վարդանյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր փոխանցում ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Աննա Հակաբյանի հերթական մեռելածին ծրագրերը․ Արմինե Ադիբեկյան (video) Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ ՇՏԱՊ․«Ժողովրդավարության բաստիոն»-ում քանդում են ՀՀ քաղաքացու սեփականությունը... (video) ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել #ՀԻՄԱ․Խայտառակ թալան է, մեր հաշվին դարձան միլիոներ․ իրազեկման ակցիա` ընդդեմ տրանսպորտի թանկացման (video) Խայտառակ վիճակ․ ջրատարի վթար եւ ջրհեղեղ՝ Տերյան փողոցում (video) Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ալիևը զանգահարել է Թրամփին Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտը Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում 2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ #ՈՒՂԻՂ․ Նիկոլ–Աննայական թալանն ու ցինիզմը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Լարսը բեռնատարների համար փակվեց Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Ղարիբաշվիլու պատասխանը կամ ինչպե՞ս է խաբում Նիկոլ Փաշինյանը. Վահե Սարգսյան Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում. փորձագետ Մառախուղ է, փակ ավտոճանապարհ կա․ իրավիճակը ՝ ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am